Հ.Յ.Դ. Հայաստան

Ի՞նչ արտոնություն կստանան գյուղացիները, եթե միավորվեն ու խոշորացնեն հողերը

Եթե գյուղացիները միանան` հողերը խոշորացնեն, լինի դա կոոպերատիվ գյուղացիական ասոցացիա կամ ցանկացած այլ բան, մենք կարող ենք այդ տնտեսություններին ապահովել ոռոգման կաթիլային ցանցով: Այս մասին այսօր պաշտոնավարման 100-օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով` ոռոգման կաթիլային նոր համակարգերի ներդրման արդյունքում ջրի անտեղի կորուստներ չեն լինի և բերքատվությունը կբարձրանա: «Երբ հողերը…

Քաղաքացիների ընդունելություն՝ գյուղատնտեսության նախարարի մոտ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 30-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել։ Սահմանված կարգով հերթագրված թվով 9 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմումներն ու առաջարկները գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես տավարաբուծության զարգացման, անասնաբույժների գործունեության, բույերի պաշտպանության միջոցառումների, գյուղտեխնիկայի պարկի ստեղծման և այլ խնդիրների վերաբերյալ։ Մանրամասնորեն ծանոթանալով քաղաքացիների խնդիրներին և լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների…

Հաղթելու ենք, և ոչ ոք դրանում թող չկասկածի

Yerkir.am-ի զրուցակիցն է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը: -Պրն. Մանուկյան, երբ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը դուք եք առաջնորդելու, «Ժամանակ» թերթում և ապա 1in.am կայքում նյութ հրապարկվեց, որն ըստ էության, ամբողջովին զրպարտանք էր Ձեր հասցեին: Արդյո՞ք չեք պատրաստվում դատի տալ թերթին և հոդվածի հեղինակին: -Ես չգիտեմ լրագրողին, չգիտեմ…

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական տաք…

Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅ Դաշնակցության ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են հետևյալ թեկնածուները. 1. Միքայել Մանուկյան՝ ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ 2. Դավիթ Հակոբյան՝ «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) տնօերն 3 Խաչատուր Ստեփանյան՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ 4 Ալեսյա Բեջանյան՝ Հայաստանի ՓՄՁ…

Հրազդանում կստեղծվի Հայաստանում չորրորդ ազատ տնտեսական գոտին

Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ մինչև 2043թ. այդ գոտում կներգրավվի 200 շահագործող, մինչև 2021թ.` 50…

Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 29-ին ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ գյուղատնտեսության նախարարը գոհունակություն է հայտնել նախարարության և ՄԱԶԾ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ իր երախտագիտությունը փոխանցելով գյուղատնտեսության զարգացման գործում ցուցաբերվող օժանդակության համար, միաժամանակ հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը կշարունակի…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում նաև՝ ժողովրդավարական և ընտրական գործընթացներին˒ ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերերին։ ՀՅԴ…

Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ առաջին եռյակը

ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանը ԿԸՀ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀՅԴ գրանցման հայտը: Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ ցանկը բաղկացած է 77 անդամից: Ցուցակը գլխավորում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը: Երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, իսկ երրոդը` Երևանի քաղաքի ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանն…

Միքայել Մանուկյանը, ընտրվելու դեպքում, կվարի կադրային ճիշտ քաղաքականություն

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Միքայել Մանուկյանը որպես հմուտ ղեկավար իրեն դրսևորել է լավագույնս: Եվ մեր խորին համոզմամբ՝ քաղաքը հմուտ ղեկավարման կարիք ունի: Նա տիրապետում է Երևանի…