
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ նախագծի տեքստը կարող է պարունակել բազմաթիվ նրբություններ, որոնք կարիք ունեն քննարկումների, առաջարկությունների տեսքով ներկայացման: Նրա խոսքով` Դաշնակցության ներկայացրած առաջարկությունների մի մասն իրացվել է: «Երբ մենք խոսում ենք քաղաքական մենաշնորհի մասին, փորձենք հասկանալ`…















