Հ.Յ.Դ. Հայաստան

Վարչապետի հարցազրույցի պատասխանը տվել է Ժան Ժակ Ռուսոն` դեռեւս 3 դար առաջ

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի’ անցյալ տարեվերջի հարցազրույցում հնչեցված տեսակետներին’ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ նաեւ մասնագիտական վերլուծությամբ, որի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հետ: Շինարարության ոլորտի մասին – Պարո’ն Մինասյան, Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան փոխադարձ քննադատությունների շրջանակներում որոշակի ձեւակերպումներ ու դիրքորոշումներ եղան շինարարության ոլորտի վերաբերյալ: Տնտեսագիտական առումով` ոլորտի մասին ի՞նչ կարելի…

Իր երկիրն ու պետությունը սիրող որևէ մարդ չի կարող առաջնորդվել որքան վատ, այնքան լավ տրամաբանությամբ

-Պարոն Ռուստամյան, ամանորյա տոներից հետո ամենաշատ քննարկվող ներքաղաքական թեման ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի` տարեվերջյան ասուլիսում հնչեցրած պատասխանը` հանրապետությունում շինարարության տեմպերի անկման մասին: Արդարացի՞ էր նրա քննադատությունը Ձեր կարծիքով: – Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ասաց այն, ինչի մասին մենք խոսել էինք Ազգային ժողովում, երբ հարցապնդման միջոցով…

ՀՅԴ-ն դեռ չի որոշել թե ում կտա մանդատը

Դեռ Ամանորից առաջ պարզ դարձավ, որ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Երկիրն այսօրի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացվել, թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խմբակցությունում, եւ այդ հարցը կքննարկեն ավելի ուշ՝ Ազգային ժողովի՝ փետրվարին բացվող նստաշրջանի նախաշեմին։ Հիշեցնենք, որ Վահան Հուվհաննիսյանը,…

2014 թվականը սկսվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ լայնածավալ պայքարով

Ավարտվեց սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական բուռն զարգացումներով լեցուն 2013 թվականը: Հայաստանի հիմնական սոցիալ-տնտեսական պրոցեսների ամփոփումը Yerkir.am-ին է ներկայացնում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: -Պարո’ն Մինասյան, Ձեր դիտարկմամբ որո՞նք էին Հայաստանի 2013 թվականի տնտեսական տարվա հիմնական առանձնահատկությունները: -2013 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը որակական որեւէ առաջընթաց, ցավալիորեն, չարձանագրեց: Ավելին՝շարունակվում են տնտեսական կառուցվածքում ոչ համաչափ զարգացումները՝ մասնավորապես՝ տնտեսության…

ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում 2013թ. ընթացքում ըստ էության ոչինչ տեղի չունեցավ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Միակ փոփոխությունը, որը կարող էր տեղի ունենալ, կապված էր եվրոպական ասոցացման գործընթացների հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո դա էլ տեղի չունեցավ: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն իր ռազմական քաղաքականությունից նահանջելու…

2013թ. Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման բացասական շարժ է գրանցվել

Հայաստանում 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան կարելի է բացասական գնահատել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ տարվա ընթացքում ոչ միայն չեն ապահովվել իշխանությունների նշած ցուցանիշները, այլեւ հետընթաց է գրանցվել ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ բնակչության կենսամակարդակի առումով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հարցին՝ Մինասյանը նշել է, որ ներկայումս շատ դժվար…

Մանդատ վայր դնելը ոչ մի դրական արդյունք չի տա

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ –Սերժ Սարգսյանն իր «ինքնաասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը 2013-2017 թթ., տարվա արդյունքներով, եթե չապահովի 7% տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա։ Տարին մի քանի օրից ավարտվում է, 7% տնտեսական աճ չկա, բայց կառավարությունն իր տեղում է։ –Կառավարությունը վաղո՛ւց պետք է հրաժարական տար։ Մենք կառավարության անվստահության…

Ինչպես է աշխատել Կառավարությունը 2013-ին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ուրբաթ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արված մի քանի հայտարարությունների մասին Tert.am-ի հետ իր կարծիքն է կիսել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը: ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի ելույթը մանրամասնություններով չի լսել, բայց ուշադիր է եղել կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդրին և «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի հարցերին…

ՍԴ դիմելու հարցում պետք չէ շտապել

ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ կառավարությանը հարցեր են ուղղելու բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքի վերաբերյալ` պարզելու համար` արդյո՞ք պահպանվել են միջազգային համաձայնագրի դրույթները,…

Բարեկամությունը ո՞նց կարող է կապված լինել ստորացման և նվաստացման հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար առնվազն զարմանալի է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետն, ըստ որի՝ ոչ իշխանական ուժերը դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում քվեարկությանը չմասնակցեցին, քանի որ դեմ քվեարկելու համար վախենում էին Ռուսաստանից: «Մենք դեմ ենք խոսել, ի՞նչ է նշանակում՝ դեմ չենք ուզել քվեարկել, Ռուսաստանը միայն քվեարկությունը չի նայում, նա հետևում է ողջ…