
Թեպետ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը որոշում ուներ՝ կողմ քվեարկել կառավարության ներկայացրած ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, սակայն խմբակցության երկու պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը: Նրանց եւ եւս հինգ պատգամավորի շնորհիվ կամ պատճառով նախագիծն այդպես էլ չընդունվեց: Չքվեարկողների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»: –…















