
ԱԺ-ն միաձայն ընդունեց «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության» նախագիծը ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ, բնականաբար, այդ հայտարարությունը պետք է ընդունվեր: «Մեր պաշտոնական օրացույցում այս օրը Ադրբեջանական ԽՍՀՄ-ում հայերի դեմ կատարված բռնությունների զոհերի և տեղահանած անձանց հիշատակի օրն է: Մենք ամեն տարի այս օրը հիշատակում ենք` նշելով…















