Հ.Յ.Դ. Հայաստան

Քննությունը ցույց կտա, ովքեր են հրդեհների պատասխանատուները

Հայաստանն այս ամառ աչք չբացեց հրդեհներից: «Խոսրովի պետական արգելոց»-ի, Վայոց ձորի եւ Բյուրականի հրդեհներն ապացուցեցին, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ արտակարգ իրավիճակների, իսկ յուրաքանչյուր նման դեպքից հետո էլ հետեւություններ չեն անում: Այս ընթացքում ոչ մեկ անգամ բարձրաձայնվեց նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների թերի կատարման մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել էր նաեւ ՀՀ ԱԻՆ…

Կեղծ օրակարգ է. Լևոն Մկրտչյանը՝ ռուսաց լեզվի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Հայաստանն ինքնիշխան երկիր է, որտեղ միակ պետական լեզուն հայերենն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի դասավանդման խորացման շուրջ ստեղծված աղմուկին` համարելով յան կեղծ օրակարգ: Նախարարի խոսքով՝ եթե ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա բնական գիտությունների տարածք, պետք է օտար լեզուների դասավանդման որակը կտրուկ բարձրանա: 1in.am

Տեղի է ունեցել Օյունջյան «Աղավնի» արհեստի կենտրոնի ու հյուրատան բացման հանդիսավոր արարողությունը

«Աղավնի» արհեստի կենտրոնը Հովհաննես Օյունջյանի հերթական բարեգործության արդյունքն է: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր: Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Ամբողջ մարզի և իմ անունից խոնարհվում եմ Ձեր առաջ, սիրելի դոկտոր Օյունջյան,…

Խաղաղության պակասից շատ ենք տուժել

Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է «Աշխարհի մեծ դասը»` նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացում 2030» օրակարգում ներառված նպատակներին: Օրվա առթիվ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Երևանի Հերացու անվան դպրոց, ուր այցելել էին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: ԿԳ նախարարը նշեց, որ տեխնոլոգիական առաջընթացն այնպիսի հնարավորություն է…

Շիրակի մարզպետը բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչներին

Սասունցի Դավիթ 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը: 43 միլիոն 940 հազար դրամ ու Արթիկի փլուզված շենքի ընտանիքների խնդիրը կլուծվի: Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց շենքի…

Հրդեհն այնքան մեծ վնաս չի հասցնում, որքան բենզասղոցն ու ապօրինի հատումները

Վերջին շրջանում տեղի ունեցած անտառային հրդեհների եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։ – Պարո’ն Մանուկյան, շուրջ երեք ամիս է` ստանձնել եք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը։ Ձեր պաշտոնավարման այս ժամանակահատվածում ի՞նչ առաջնային անելիքներ եք նախանշել, որո՞նք են հիմնական խնդիրները։ – Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այս…

Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ հատվածներն աչքի չեն ընկնում իրենց որակով

Հյուսիս-հարավ ճանապարհի 2-րդ եւ 3-րդ տրանշների աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թվականին: Այս մասին տեղեկացրել է Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքով: «Արդյո՞ք կհասցնենք կատարել այն պայմանները, որոնց հիման վրա Հայաստանը կարող է ներկայացնել 4-րդ և 5-րդ տրանշների համար…

Գործազրկության վտանգի առաջ կանգնած ուսուցիչները տեղավորվում են աշխատանքի

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ տասնյակից ավելի դպրոցների օպտիմալացումից հետո բազմաթիվ ուսուցիչներ մնացել են գործազուրկ, մի քանի համայնքային դպրոցներում աշակերտները բոյկոտեցին ուսումնական գործընթացը. ըստ ծնողների` տարբեր խոչընդոտներ կան՝ այլ համայնքի դպրոց հասնելու համար: Պատգամավորը հարցրեց. «Վարչապետն ասաց` օպտիմալացման արդյունքում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրացվեն, և դուրս մնացած ուսուցիչները կտեղավորվեն այլ…

Երկու փաստաթուղթ ենք դրել քննարկման՝ մեկը օտար լեզուների հայեցակարգը, մյուսը՝ ռուսաց լեզվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ -Պարոն Մկրտչյան, մամուլը գրում է, որ կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը՝ առավելություններ վերապահելով ռուսաց լեզվին։ Ինչո՞ւ հիմա, արդյոք վարչապե՞տն է հրահանգել։ -Ծրագիրը գրվել է երկու տարի առաջ, դեռևս իմ նշանակումից անմիջապես հետո։ Գիտեք, որ հայեցակարգն ընդունվել էր…

Քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը տեսականորեն չի բացառում, որ «Ծառուկյան» դաշինքի հետ կարող է կոալիցիա կազմվել: «Քաղաքականության մեջ որևէ բան բացառված չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանը նշեց, որ պետք չէ շտապել, ժամանակը կգա՝ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հարցին՝ տեսնո՞ւմ է ԲՀԿ կարիքը կոալիցիայի մեջ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այսօրվա կոալիցիան (նկատի…