Հ.Յ.Դ. Հայաստան

Սա ճշմարիտ է, արդյունավետ եւ ունենալու է իր լուրջ հետեւանքները

Դավիթ Լոքյանը՝ համայնքների խոշորացման մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշար»-ի հյուրն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Դավիթ Լոքյանն անդրադարձել է Հայաստանի համաչափ զարգացմանն ուղղված կառավարության գործունեության, մարզային ներդրումային ծրագրերի, համայնքների խոշորացման և այլ հարցերին:

Հուշագիր կրթության և գիտության ոլորտում` Հայաստանի և Իրանի միջև

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել և շնորհակալություն…

Շիրակի մարզպետն առաջարկեց բնակչության հետ մշտական աշխատանքներ տանել

Հուլիսի 29-ին նախատեսված է անցկացնել հերթական համապետական շաբաթօրյակը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս դժգոհեց մարզում առկա վիճակից, ապա շաբաթօրյակի անցկացման համար հրավիրված ժողովի ժամանակ տեղեկացրեց, որ պետք է իրազեկման լայն աշխատանքներ սկսել՝ ընդգրկելով դպրոցականներին եւ լրատվամիջոցներին: Շիրակի մարզում հաշվառվել է 337 աղբավայր՝ մոտ 36 հեկտար տարածքի վրա: Մարզում առկա 79 համայնքից աղբահանություն…

Արագածոտնի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀՅԴ-ն «երիտասարդ կադր» է բերում

ՀՀ Արագածոտնի մարզպետ դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նա արդեն պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով, արդեն որոշում ունեն, թե ով կնշանակվի մարզպետ, քանի որ այդ պաշտոնը քվոտայում հանձնվել է ՀՅԴ-ին: «Երիտասարդ կադր ենք բերելու: Առաջարկելու ենք Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ…

Ջրառի մասին որոշումը չի կարող ճեղք մտցնել կոալիցիայի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի, լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը: «Ցավոք, լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում…

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց Ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այցի առաջին կանգառը Զառիթափ…

Կատաստրոֆա չէ

ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ Սևանա լիճը ոչ միայն էկոհամակարգ է, այլև խորհդանիշ, և կա 2002 թվականին ընդունված օրենք, որով սահմանվել է, որ մինչև 2032 թվականը Սևանի մակարդակը…

980 մլն դրամ տրամադրվել է սահմանամերձ համայնքներում տրվող օժանդակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2016 թվականի մարտ ամսից առանձնացվել է ԱԻՆ-ից, և նախարարության պահպանման ծախսերը կազմել են շուրջ 391 մլն դրամ. խորհրդարանում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն իր իրավասությունների սահմաններում իրականացվող ծրագրերում ուներ շուրջ 55 մլն դրամի չափով` համայնքների ավագանիների…

Եթե այսպես շարունակվի, ՀՀ-ն կդադարի դառնալ գիտական տարածք

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշեց, որ համակարգը բավականին լուրջ գործ ունի անելու` աստիճանաբար պետք է անցնեն ծրագրային ֆինանսավորման: Նախարարի խոսքով` այդ պատճառով է, որ հաշվետվությունն ըստ ոլորտների է և ներկայացվում են ծրագրերը: «Փորձեցինք ընդհանուր կրթական համակարգը բերել մեկ ամբողջական ձևաչափի: Ունենք արդեն ամփոփիչ արդյունքներ,…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են կրթության եւ գիտության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: