
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2016 թ. հոկտեմբերի 21-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգել’ի կառավարություն «Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»,- երեկ հարցերից մեկին հարցով պատասխանեց վարչապետը: Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն…