
Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում ելույթ ունեցավ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` մեծաքանակ պատգամավորների ելութները նախանշում են, որ հսկայածավալ փոփոխություն է տեղի ունենում երկրում: «Սրա շրջանակներում նախ կուզենայի մի մեթոդաբանական ճշտում կատարել և խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը` այս ամբիոնից քիչ հայտարարեք` խորհրդարանական ընդդիմությունը սա է ասում, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է և այլն:…















