Ելոյթներ

Հրանտ Մարգարյան. Մեր ուժի միակ աղբյուրը մեր ժողովուրդն է

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Մոնրեալում: Հ.Յ.Դաշնակցության 120-ամյակի առիթով նախորդ ելույթս բացառաբար անդրադառնում էր ազգի միության՝ մեկության պահպանմանը եւ պետականության հզորացման անհրաժեշտությանը: Ասում էի` 120-ամյակի առիթով մի քանի ելույթ պետք է ունենամ: Եւ որպեսզի չկրկնեմ պետք է առիթներն օգտագործելով փորձեմ անդրադառնալ մեզ հուզող բոլոր խնդիրներին: Այս առիթով բացառաբար խոսելու եմ Հայաստանի Հանրապետությունում մեր կազմակերպության…

Հրանտ Մարգարյան. Մեր Հայրենիքը պետք ունի մեզ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Տորոնտոյում Հ.Յ.Դաշնակցության 120-ամյակի առիթով ասվելիք խոսքը հնարավորինս պետք է ամբողջական լինի, յուրաքանչյուր առիթ առանձնաբար բավարար չէ ամբողջական խոսք ասելու համար: 120-ամյակի տոնակատարությունների շարքում մի քանի առիթով ելույթ պետք է ունենամ: Ելույթներս չեն կրկնվելու: Փորձելու եմ այդ մի քանի առիթը օգտագործելով, անդրադառնալ մեզ հուզող բոլոր խնդիրներին: Պակասն էլ կլրացնեն մեր…

Հրանտ Մարգարյան. Պայքար կեղեքման եւ արդարության համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ողջույնի խոսքը Ընկերվար միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովյան հանձնախմբի ժողովի բացման նիստում: Բարի գալուստ Երեւան Մենք ուրախ ենք բոլորիդ ողջունելու համայն հայության հայրենիք Հայաստանի մայրաքաղաքում։ Որպես գաղափարական նույն, մեծ ընտանիքի անդամներ՝ մենք միասին շատ անելիքներ ունենք մեր տարածաշրջանում, եւ համոզված եմ, որ Երեւանում մեր համախմբվելը ինքնին կնպաստի այդ անելիքների հաջողությանը։…

Հրանտ Մարգարյան. Պետականությունը բացարձակ արժեք է

Պետականությունը բացարձակ արժեք է. Սխալը սրաբգրելու ժամանակը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լոնդոնում 2010-ի ապրիլի 11-ին` ժողովրդական հավաքի ժամանակ 2009թ ապրիլի 22-ից առաջ, երբ դեռ չէր ստորագրվել ՙճանապարհային քարտեզ՚ կոչվող հայտարարությունը, ասել եմ, որ Հայոց ցեղասպանության հարցը հայ ժողովրդի բաց նյարդն է, պետք չէ դիպչել այդ նյարդին, այլապես հակազդեցությունը լինելու է անխուսափելի: ՙ«Արձանագրությունների»՚ ստորագրումով…

Վահան Հովհաննիսյան. Ինչպես միշտ՝ մեզանում մարգարեն դրսից է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանիելույթը Ազգային ժողովում՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Նկատեմ, որ մարտի 17-ին օրենքի փոփոխությունը ձեւակերպվեց այն կերպ, որ ակամայից բոլոր նրանք, ովքեր կողմ էին հրատապ, լարված իրավիճակում արտակարգ նիստ հրավիրելուն, ավտոմատ կերպով դարձան օրենքի համահեղինակ, ինչը դեռ այն ժամանակ շատերի տարակուսանքը հարուցեց: Շատերը դժվարանում…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅԴ 30-րդ Ընդհանուր Ժողովին

Վճռական, պատասխանատու, հաղթական Յ.Դաշնակցության ամեն մի Ընդհանուր ժողով ինչ-որ առումով անկյունադարձային է: Մենք գնահատում ենք անցած քառամյակը, գնահատում ենք խիստ, քննադատաբար եւ հավատքով, պատասխանատ վությամբ ճշտում անելիքը: Այս 30-րդ Ընդհանուր ժողովը ճիշտ ժամանակին է.Մենք համապետական երկու ընտրություն ենք անցել:Նախագահական ընտրությունները դեռ մեր կյանքն են:Այնպես որ` արվածը հետահայաց քննելը, ներկան պատասխանատվությամբ արժեւորելը, վճռականորեն առաջ շարժվելու հիմքեր…

Հրանտ Մարգարյան. Հաղթելու ենք միասին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Բեյրութում՝ ՀՅԴ 117-ամյակի միջոցառմանը: Հարգելի ներկաներ եւ սիրելի ընկերներ, Չեմ եկել տոնակատարության մասնակցելու, եկել եմ պարտքի գիտակցությամբ մի շրջան, որի նկատմամբ ամբողջ հայությունը եւ մասնավորաբար Սփյուռքը հարգանք ունի, պարտք ունի եւ սրտի դողով հետեւում է ձեր մտահոգություններին, ձեր անորոշությանը եւ հակառակ առկա առօրյա դժվարություններին` չի կարող անտեսել, չկարեւորել ձեր…

Հրանտ Մարգարյան. Ժամանակն է մատը վերքի վրա դնելու

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Հ.Յ.Դ. 115-ամյակի հանդիսավոր տոնակատարության առիթով ցանկանում եմ մեր խոսքը բաց նամակի տեսքով ուղղել մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության նախագահին եւ մեր ընկերներին: Սիրելի՛ հայ ժողովուրդ, Հ.Յ.Դաշնակցության բովանդակ ընտանիքի անունից խոսքը քեզ եմ ուղղում, քանզի Դաշնակցության գոյության պատճառը դու ես: Դաշնակցությունը ստեղծվել է, որ դու կարողանաս ազատ ու անվտանգ ապրել, որ…

Հրանտ Մարգարյան. Եթե միասնական նպատակ ունենք եւ աշխատելու կամք, անպայման հաղթելու ենք:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը խորհրդաժողովի բացմանը: Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, Վեհափառ հայրապետներ, Սիրելի ժողովուրդ, Հայոց անկախ պետականության 15-ամյակն է եւ հայ ժողովրդի այս հերթական համախմբումը: Շնորհավորելով ու ողջունելով ամենքին` նախ ուզում եմ հաստատել` մենք այլեւս գոյատեւման խնդիր չունենք: Մենք ունենք զարգացման խնդիր: Մենք չունենք ազգային ուժի ձեւավորման հարց, այլ` ազգային ուժի հզորացման:…

Հրանտ Մարգարյան.Մեզ տատանումներ չեն հարկավոր, այլ` վճռողականություն եւ հանդգնություն

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Քրիստափոր Միքայելյանի շիրիմին տեղի ունեցած երդման արարողությանը: Սիրելի նորագիրներ, Այսօր, այստեղ, Մեծ հեղափոխականի շիրիմի մոտ, դուք պատրաստվում եք երդվել: Այսօրվանից դուք մաս եք կազմելու Հ.Յ.Դաշնակցությանը, նրա հիմնադիրներից մեկի եւ Դաշնակցության պատմության առաջին 15 տարիների կյանքի եւ էության ձեւավորման մեջ կարեւոր դերակատարություն ունեցած Քրիստափոր Միքայելյանի շիրիմի առջեւ: Ձեր երդումի հետ,…