
Հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակազմի վարչությունների պետերը և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց 28.06 և 02.07.2018 թվականին Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ստորաբաժանումների ղեկավարներն ըստ ոլորտների մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են Գեղարքունիքի…















