
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վաղվանից խորհրդարանում մեկնարկող` ուսանողների հետ կլոր-սեղան քննարկումներին` տարկետման սահմանափակման նախագծի մասին: Պատգամավորի կարծիքով` քննարկումներից հետո ինչ-որ հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա, և ամեն ինչ չի վերադարձվի զրոյական դիրքի: «Այս օրենքով նոր հնարավորություն և դաշտ է ստեղծվում զինվորական ծառայության համար,…















