Լուրեր

Մեզ համար կարևորը գաղափարներն ու ծրագրերն են

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը դեմ է «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին: Հարցին՝ կուսակցությունն արդյո՞ք քննարկել է հարցը, ն ապատասխանեց, որ դա հայեցակարգային խնդիր է, և իրենց մոտեցումներն այս սկզբունքային խնդրին վաղուց ձևակերպած և ձևավորած են: «Պարտադիր չէ, որ ամեն անգամ լայն…

Մհեր Ջուլհաճեանի Նահատակութեան 24-Ամեակ

Արցախեան ազատամարտի նուիրեալ, գաղափարապաշտ հայորդի Մհեր Ջուլհաճեանի յիշատակին առջեւ անգամ մը եւս խոնարհելու եւ անոր ուղիին նկատմամբ հաւատարմութիւնը ամրագրելու նպատակով ՀՅԴ ԼԵՄ-ի «Րաֆֆի» մասնաճիւղին կազմակերպութեամբ, երէկ` ուրբաթ, 8 սեպտեմբերին ՀՅԴ «Ս. Թեհլիրեան» ակումբին դիմաց տեղի ունեցաւ անոր նահատակութեան 24-ամեակին նուիրուած ոգեկոչման ձեռնարկ: Ձեռնարկին բացումը կատարուեցաւ Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութեամբ: Բացման խօսքով հանդէս եկաւ Քեւըն…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Գիտաժողովը՝ Նուիրուած Հայաստանի Առաջին Հանրապետութեան

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն, Նորթրիճի Քալիֆորնիոյ Նահանգային համալսարանի (CSUN) Հայագիտական բաժանմունքի համագործակցութեամբ, կազմակերպած է երկօրեայ գիտաժողով մը՝ «Հայկական պետականութեան վերականգնում՝ իրագործումներ եւ մտածումներ» բնաբանով, որ նուիրուած է 1918-1920 Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակին: Խորհրդաժողովը տեղի պիտի ունենայ Շաբաթ եւ Կիրակի, 2018ի Մայիս 5ին եւ 6ին, CSUN համալսարանի Plaza Del Sol սրահին մէջ: Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի…

Լոս Անջելեսի Հրդեհների Ժամանակ Բըրբենքի Հայ Կենտրոնը Առաջարկուել է Որպէս Կեցավայր

Լոս Անջելեսում Սեպտեմբերի 1ին բռնկուած հրդեհները համարուեցին քաղաքի պատմութեան մէջ ամենամեծը. Վըրդուգօ լեռնաշրջանի Լա Թունա Քենյիըն տարածքով հրդեհները տարածուեցին նաեւ դէպի Գլենդել եւ Բըրբենք, կլանելով շուրջ 7000 ակր տարածք, տեղեկացնում են Լոս Անջելեսի Հրշէջ բաժանմունքից: Նահանգում յայտարարուեց արտակարագ իրավիճակ, եւ աւելի քան հազար հրշէջ ու մեծաքանակ տեխնիկական միջոցներ ներգրաւուեցին հրդեհները հանգցնելու համար: Սեպտեմբերի 5ի տուեալներով՝…

ԱՄՆ Կոնգրեսը 1.5 մլն հավելյալ գումար կհատկացնի Արցախում ականազերծման համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որով ԱՄՆ–ն 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»–ը: «Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետևանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք և երեխաներ անընդհատ…

Շուշիում տեղի է ունեցել ՀՅԴ կենտրոնի բացման արարողությունը

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել ՀՅԴ Շուշիի Վահան Նավասարդյանի անունը կրող կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ, աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած հարյուրավոր կուսակցական և ՀՕՄ-ուհիներ, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, այլ հյուրեր: Միջոցառման սկզբում Արցախի հանրապետության Ազգային…

ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի Խորհրդաժողով

Շաբաթ 2 եւ կիրակի 3 սեպտեմբերին «Շաղզոյեան» կեդրոնին մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ դատի խորհրդաժողովը: Սոյն խորհրդաժողովը կ՛իյնար շրջագիծին մէջ խորհրդակցական այն հանդիպումներուն, որոնք հերթաբար տեղի կ’ունենան տարածաշրջանային մակարդակի վրայ` քննարկելու համար տուեալ տարածաշրջանին մէջ Հայ դատի գրասենեակներուն ու տեղական յանձնախումբերուն կատարած աշխատանքները եւ ուղենշելու ապագայ ընելիքները: Շաբաթ առաւօտեան ժամը 9:30-ին ՀՅԴ Բիւրոյի…

Կայացել է ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, աշխարհի տասնյակ երկրներից…

Միջին Արեւելքի Հայ Դատի Խորհրդաժողովին Առիթով Զեկուցական Հանդիպում` «Հայ Դատի Մարզերը Եւ Մարտահրաւէրները» Նիւթով

Կազմակերպութեամբ Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակին եւ Լիբանանի Հայ դատի յանձնախումբին, երէկ` երկուշաբթի, 4 սեպտեմբեր 2017-ին, երեկոյեան ժամը 7:30-ին «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ զեկուցական հանդիպում` «Հայ դատի մարզերը եւ մարտահրաւէրները» նիւթով: Զեկուցաբերներն էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեան, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան եւ Միջին Արեւելքի Հայ դատի յանձնախումբերու…

Պարգևներ՝ Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի ՀՀ պատվիրակության մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Լևոն Մկրտչյանը ԿԳ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ուսանող մարզիկների թիմին և նրանց մարզիչներին՝ցուցաբերած արդյունքի համար. «Ուսանողական սպորտի զարգացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, այդ իմաստով միջազգային ուսանողական ստուգատեսում Ձեր ցուցաբերած արդյունքները շատ…