Լուրեր

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը: Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Հալեպում հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հինգշաբթի, 8 Յունիս 2017-ին, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ներկայութեամբ Հալէպի հայկական կազմակերպութիւններու ներկայացուցիչներուն միջեւ հանդիպում մը տեղի ունեցաւ: Հանդիպման ընթացքին, Մարգարեան անդրադառնալով Սուրիոյ պատերազմի եօթ տարիներուն սուրիահայութեան ծաւալած աշխատանքներուն ըսաւ. «Սուրիոյ մէջ պատերազմի առաջին օրերէն իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն Սուրիահայութեան Շտապ Օգնութեան Վերականգնումի Մարմնի կազմութեան նախաձեռնեց: Անցնող եօթ տարիներուն, մեր կազմակերպութիւնը փորձեց…

Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող որոշում։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» եւ Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաեւ Թուրքիային՝ հետեւել…

Դաշնակցական նախարարները վերանշանակվեցին

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ նախագահի հրամանագրով իրենց պաշտոններում նշանակվեցին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Դաշնակցություն» խմբակցությունը քննարկել է 2016թ. բյուջեի կատարողականը

ԼՂՀ Ազգային Ժողովում շարունակվում են 2016թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները: 2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվելուց հետո ներկայացվել է խմբակցությունների քննարկմանը: Մայիսի 24-ին բյուջեի կատարողականը քննարկվել է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների և ԼՂՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջև: Խմբակցության պատգամավորները բարձրացրել են ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների նվազման, Թալիշի բնակիչների աջակցության, պետական…

Քոնկրեսականներ Խստօրէն Դատապարտեցին Ցուցարարներու Վրայ Թուրքերու Յարձակումը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, «Ազատութիւն».- Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի Ուաշինկթըն կատարած պաշտօնական այցելութեան դէմ բողոքող ցուցարարներուն վրայ կատարուած վայրագ յարձակումը կը շարունակէ խիստ հակադարձութեանց պատճառ դառնալ, յատկապէս նկատի ունենալով, որ Էրտողանի թիկնապահները մասնակցած էին այդ բռնարարքներուն։ Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութիւններու յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս Մայիս 17 թուակիր նամակով մը կոչ ըրած է Միացեալ Նահանգներու ընդհանուր դատախազ Ճեֆ…

ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդները Շուշիի տանկ-հուշարձանի մոտ պատվո պահակություն կազմակերպեցին

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ կազմակերպեցին ավանդական դարձած պատվո պահակություն: Պահակության ընթացքում երիտասարդներին միացան ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, համակիրներ, հյուրեր ՀՀ-ից և Սփյուռքից: Շուշիի ազատագրման նախապատրաստական աշխատանքները, ընթացքն երիտասարդներին ներկայացրեց Եռատոնի առթիվ Արցախում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի նախկին շտաբի պետ, Շուշիի ազատագրման մասնակից Արտաշես Մխիթարյանը: aparaj.am

Աջակցություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին

Շարունակվում են ապրիլյան պատերազմում զոհված սպաների ընտանիքներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: Այդ առիթով մայիսի 6-ին ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի Ստեփանակերտի գրասենյակում էին զոհված զինծառայողների ընտանիքները, ուր մինչև 18 տարեկան թվով 24 երեխաների նվիրաբերվեց դրամական աջակցություն: Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, հօմուհիներ արտասահմանից և Արցախից: Զոհված սպաների ընտանիքի…

Քննարկումներ` ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ

Մայիսի 5-ին Արցախի Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ կայացել է «Աշխարհաքաղաքական իրողությունները և Արցախին սպառնացող վտանգները» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին Արցախում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ կլոր սեղանի հրավիրման նպատակը աշխարհաքաղաքական նոր իրադրության պայմաններում Արցախի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ քաղաքական կուսակցությունների…

«Արցախի (Ղարաբաղի) Հիմնահարցը». Պատմական-Փաստագրական հոդվածների ժողովածու պարսկերեն լեզվով

Թեհրանի «Հեզար-ե Քերման» հրատարակչությունը 399 էջ եւ 1500 օրինակ տպաքանակով գունավոր տպագրությամբ հրատարակել է Կովկասի եւ Թուրքիայի հարցերի հետազոտող՝ Իսակ Յունանեսյանի աշխատասիրած «ԱՐՑԱԽԻ (ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» հոդվածների պարսկերեն ժողովածուն: Տասը գլուխներից կազմված պատմա-փաստագրական հոդվածների ժողովածուն ներառում է թե կազմողի եւ թե հայ ու պարսիկ այլ փորձագետերի հոդվածները: Գրքի հեղինակ Իսակ Յունանեսյանի խոսքով. “Ժողովածուի հոդվածների ցայտուն եւ…