Լուրեր

Հայ Դատը Հայութեան Առաջնահերթութիւնները Կը Քննէ Ներկայացուցիչներու Տան Խօսնակին Հետ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ վերջերս հանդիպում մը տեղի ունեցած է Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան խօսնակ Փօլ Ռայընի եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Ռաֆֆի Համբարեանի միջեւ. ընթացքին քննուած են ամերիկահայութեան համար առաջնահերթ կարեւորութիւն ներկայացնող հարցեր, յատկապէս՝ երկրի արտաքին քաղաքականութեան մէջ։ Նշենք, որ Ներկայացուցիչներու տան հանրապետական մեծամասնութիւնը Նոյեմբեր 15ին, յաջորդ երկու տարուան…

Երեւանում կայացավ Դաշնակցության՝ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

Այսօր ՀՅԴ ԳՄ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ Դաշնակցության` ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանին և Արցախին վերաբերող մի շարք խնդիրներ: Հանդիպումից հետո Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը նշեց, որ իրենց խորհրդարանական խմբակցության տարեկան ծրագրով նախատեսված է տարեկան երկու հանդիպում: «Արցախի ԱԺ Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ՝ առաջին հանդիպումը որոշեցինք կայացնել…

ՀՅԴ Մամուլի 26 Անուն Թերթեր Կը Թուայնացուին

«Ազդակ» – Ազգային Գրադարան Համագործակցութեան Առաջին Քայլեր Ստորեւ ներկայացուած ցանկը` դաշնակցական մամուլի 26 անուն հաւաքածոներ, արդէն «Ազդակ»-ի տրամադրութեան տակ են, նկարահանուած վիճակով: Ազգային գրադարանին մօտ պահուող եւ այնտեղ նկարահանուած այս հաւաքածոները «Ազդակ»-ի «Ժիրայր Պուտագեան» մամլոյ ուսումնասիրութեան կեդրոնին մէջ շուտով յատուկ ծրագրաւորումի փուլէն անցնելէ ետք կ՛օժտուին որոնողական համակարգով եւ այսպիսով կը նկատուին թուայնացուած: Հայաստանի Հանրապետութեան Ազգային…

Եգիպտոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կներառի օրակարգ

Եգիպտոսի խորհրդարանը պատրաստվում է 1915 թվականին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած կոտորածը դատապարտող բանաձևը ներառել օրակարգ: Ինչպես տեղեկացրեց Եգիպտոսում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, այս մասին օրերս Եգիպտոսում գտնվող եվրոպացի պատվիրակության հետ հանդիպմանը նշել է եգիպտացի պատգամավոր Մուսթաֆա Պաքրին: «Մուսթաֆա Պաքրին պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եգիպտոսի խորհրդարանի կեցվածքը` հաստատելով, որ Թուրքիայի իրագործած…

Պեկինի համալսարանում հայոց լեզուն կուսուցանվի որպես առանձին մասնագիտություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության հեռանկարները, կարևորել դպրոցին տարածաշրջանային նշանակություն տալու հարցը, ինչպես…

Նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման…

ՀՅԴ «Քրիստափոր» Կոմիտէ. Հրաչ Տասնապետեանի Մահուան 15-Ամեակի Ոգեկոչման Ձեռնարկ

Երէկ` ուրբաթ, 11 նոյեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Ն. Փալանճեան» կեդրոնի «Վասպուրական» սրահին մէջ տեղի ունեցաւ Հրաչ Տասնապետեանի մահուան 15-ամեակի ոգեկոչման ձեռնարկ` կազմակերպութեամբ ՀՅԴ «Քրիստափոր» կոմիտէին: Ձեռնարկը սկսաւ Հայաստանի Հանրապետութեան եւ ՀՅԴ-ի քայլերգներուն երգեցողութեամբ` Համազգայինի «Գուսան» երգչախումբին կողմէ, խմբավարութեամբ` Գրիգոր Ալոզեանի: Երգչախումբը մեկնաբանեց նաեւ «Զարթիր որդեակ» եւ «Հայրենիքի կարօտ ու սէր» երգերը, որմէ ետք Յաւերժ…

Թուրքիայի վրա ճնշում գործադրելը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը Հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում: Նա համաձայն չէ այն գնահատականներին, թե հայ համայնքն ակտիվ չէր Հայկական հարցի շրջանակներում թեկնածուների հետ աշխատելիս: Մանոյանի խոսքով` միայն նախագահական ընտրություններ չէին ԱՄՆ-ում, այլ տեղի ունեցան նաև…

Հայ դատը կը շնորհաւորէ Թրամփի յաղթանակը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ Նոյեմբեր 8ին կայացած Քոնկրեսի ընտրութիւններուն իր զօրակցութիւնը ապահոված թեկնածուներուն 93 տոկոսը կրցած է յաղթական դուրս գալ, միաժամանակ՝ շնորհաւորելով Տանըլտ Թրամփի յաղթանակը եւ դրուատելով Հիլըրի Քլինթընի մղած ընտրապայքարը։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան նաեւ դրուատեց դաշնակցային, նահանգային եւ տեղական ընտրութեանց՝ ամերիկահայերուն մրցանիշ հաստատած մասնակցութիւնը, վստահեցնելով,…