
Արգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»: 26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես,…















