Լենինգրադի մարզում կազմակերպվեց «Եկեղեցին և պատերազմը» թեմայով գիտաժողով

Ս.թ. սեպտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Լենինգրադի մարզի Կառավարության կողմից կազմակերպված «Եկեղեցին և պատերազմը» գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցում էին Լենինգրադի մարզի և Սանկտ-Պետերբուրգի կառավարության անդամներ, դասախոսներ, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթով հանդես եկան Լենինգրադի մարզի միջազգային և միջդավանանքային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Մ. Լեբեդինսկին, Լենինգրադի մարզի նահանգապետի խորհրդական Վ. Սանինը, Լենինգրադի մարզի Օրենսդիր ժողովի ղեկավարի տեղակալ Ա. Բելոուսը:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդես եկավ զեկույցով, ուր խոսեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ սփյուռքահայության կողմից նյութական աջակցության մասին և նրանց հանգանակությամբ՝ «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյան ստեղծման մասին: Նա հատուկ ընդգծեց խորհրդային տարիներին Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դժվարություների և քրիստոնեական հավատքը պահպանելու առաքելության գործում ունեցած մեծ դերի մասին:

Տպել Տպել