Լուրեր

Բելգիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ-ում

Արցախում է Բելգիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությունը՝ Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ: Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը, Հայ դատի եվրոպական գրասենյակի անդամներ Հեղինե Էվինյանը, Ռոբերտ Ինվիճաճեւը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Այսօր պատվիրակությունն այցելեց ԼՂՀ Ազգային ժողով եւ հանդիպում ունեցավ ԼՂՀ ԱԺ նախագահի, ԱԺ փոխնախագահի, ԱԺ արտաքին…

ՀՄԸՄ-ի Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր Ժողովի Բացման Հանդիսութիւն

Երկուշաբթի, 7 սեպտեմբեր 2015-ին, կէսօրէ առաջ ժամը 11:00-ին, «Էրեբունի փլազա» պանդոկի «Էրեբունի» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՄԸՄ-ի Պատգամաւորական 11-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտօնական հանդիսութիւնը` ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահի ներկայացուցիչ Աւետիս Պէրպէրեանի, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, մարմնակրթութեան եւ երիտասարդութեան հարցերու նախարար Գաբրիէլ Ղազարեանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Ս. Էջմիածինի Քրիստոնէական…

Հրաժեշտի փոխարեն

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության գաղափարի նվիրյալ ու ազնիվ երիտասարդ էր, բոլորիս կողմից սիրված ու հարգված: Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած է, երեք զավակների հայր է: Միշտ…

ֆրանսիայի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

Արցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լերուի գլխավորությամբ, այսօր առավոտյան այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հուշարձանին: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ…

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Արցախում

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է առաջնագիծ ՀՅ Դաշնակցության հրավերով Արցախում են Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները: Այսօր առավոտյան նրանք այցելեցին առաջնագիծ: Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը: Ֆրանսիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել…

Մամլոյ 107-րդ Լսարան. Եսայի Հաւաթեան Ներկայացուց «Ինչպէ՞ս Տեղի Ունեցաւ Մուսա Լերան Հերոսամարտը»

«Ազդակ» օրաթերթին կազմակերպած մամլոյ 107-րդ լսարանին ծիրին մէջ, երէկ` հինգշաբթի, 3 սեպտեմբեր 2015-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Ժիրայր Պուտագեան» մամլոյ ուսումնասիրութեան կեդրոնին մէջ Մուսա լերան հերոսամարտի 100-ամեակի յանձնախումբի նախագահ Եսայի Հաւաթեան ներկայացուց` «Ինչպէ՞ս տեղի ունեցաւ Մուսա լերան հերոսամարտը» խորագիրով նիւթը: Բացման խօսքով հանդէս եկաւ «Ազդակ»-ի պատասխանատու խմբագիրներէն Ժաք Յակոբեան: Ան ըսաւ թէ, 1915-թուականը միայն ողբերգական…

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության պատգամավորներին՝ խմբակցության նախագահ Բրունո լե Ռուի գլխավորությամբ: Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների՝ Արցախ նախատեսվելիք այցելությունը՝ նշելով, որ դա հնարավարություն է ընձեռում առաջին ձեռքից ծանոթանալ իրավիճակին և զարգացումներին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`…

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է պարոն Լը Ռուին և պատվիրակության մեջ գտնվող մի շարք խորհրդարանականների Երևանում մեկ տարի առաջ կայացած հանդիպումից հետո կրկին հյուրընկալել, ուրախ է նաև պատվիրակության կազմում տեսնել առաջին անգամ Հայաստան…

Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ նախորդ այցից անցել է մեկ տարի, եւ այդ ընթացքում հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններն ավելի են խորացել: Անդրադառնալով հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների խորացմանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել…

Ընդլայնված քննարկում՝ ՀՅԴ-ում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հրավերով օգոստոսի 29-ին Արամ Մանուկյան կենտրոնում տեղի է ունեցել ընկերային հավաք, որին մասնակցել են կուսակցության տասնմեկ մարզային կոմիտեների անդամներ, հիսուն կոմիտեների ներկայացուցիչներ, նաև ՀՅԴ ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ ուղեկից կառույցների անդամներ՝ շուրջ 200 մարդ։ Հավաքին ներկա էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ամբողջ կազմը, ՀՅԴ Բյուրոն ներկայացնող ընկերներ։ Բազմամարդ ընկերային…