
Օգոստոսի 15-ին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Արցախի Հանրապետության տարածքում 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակը: Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով։ «2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 351 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…















