Լուրեր

Կարող էր ավելի վատ լինել

Կիրո Մանոյանը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին Կարող էր ավելի վատ լինել, եթե չսրբագրվեին Հայոց ցեղասպանության փաստին վերաբերող այն խնդրահարույց ձևակերպումները, որոնք նախկինում դատարանն արել էր: Բնականաբար, կարող էր ավելի լավ լինել, եթե, օրինակ, դատարանը հաստատեր, որ կատարված հայտարարություններն ատելության կոչեր են. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ…

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Պիեմոնտե (Piemonte) նահանգի Իվրեայի (Ivrea) քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Նիստի պատվավոր հյուրերն են եղել հայ գրող…

ՀՕՄ – ի ներկայացուցիչներն Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման եւ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին…

Հայկական կողմը միշտ էլ կարողանում է համարժեք պատասխան տալ

Արցախի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը: Նրա խոսքով` մեր երկու հանրապետությունների պաշտպանության նախարարություններն էլ համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, և այդ հայտարարություններին պետք է հետևեն համապատասխան գործողություններ: «Կարծում եմ` այդ հայտարարությունները նվազագույնն են, որոնցով նաև իրազեկում ենք միջազգային հանրությանը և շահագրգիռ կողմերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է…

ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր: ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական շունչը կթեւածի ամբողջ հանրապետությունում: Հիմնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին: Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԸԵՄՄ Սեւծովեան ժողովին

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան հերթական ժողովը տեղի ունեցաւ 2015 թ. յուլիսի 31, օգոստոսի 1-2-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում։ Ժողովին մասնակցում էին մօտ 30 պատուիրակներ։ ՀՅԴ Երիտասարդականը մասնակցում էր մէկ ներկայացուցչով՝ Կարապետ Շադոյեան։ Ժողովի հիմնական օրակարգում ընդգրկուած էին «Ինչպէ՞ս ենք կարող փոփոխութիւն առաջացնել հասարակութիւններում» և «Խաղաղութեան հատատում և հակամարտութիւնների կառավարում ընկերվար-ժողովրդավարական տեսանկիւնից»։ Ժողովին…

Պոլիտեխնիկի ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 20-ին անցկացված ռեկտորի ընտրություններում բուհի ռեկտոր է ընտրվել ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 19-ը կողմ է քվեարկել Մարուխյանի թեկնածությանը: Մյուս թեկնածուն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էր։

Նախագահն ընդունել է Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաև տարածաշրջանում ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցերը: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ երևանյան ժողովը, որին մասնակցում…

Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում

Այսօր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան ՀՅԴ-ի հետ համատեղ անցկացնում էր սեմինար` «Քաղաքական կուսակցության դերը կանանց ակտիվության խթանման գործում» խորագրով: Սեմինարի մասնակիցները հանդես էին գալու ելույթներով, որին հաջորդելու էր հարցուպատասխանն ու առաջարկությունների փուլը: Սեմինարի փորձագետներն էին ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, մանկավարժական գիտ. թեկ. Ջեմմա Հասրաթյանը, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի…

Երեւանում մեկնարկել է «Սոցինտերնի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը

Երեւանում այսօր մեկնարկել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը։ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Երեւանում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։ Ժողովը, «Սոցինտերնի» գլխավոր քարտուղար Լուիս Այալայի առաջարկով, սկսվեց մեկ րոպե լռությամբ` Վահան Հովհաննիսյանի հիշատակը…