
Մարտի 16-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման վերաբերյալ հազարավոր քննարկումներ են եղել, բայց հազվադեպ են անդրադարձել հայ ժողովրդի կրած նյութական վնասներին, կորցրած գույքին: Կատարելով Հայոց…














