Այս ընտրակարգը պետք է փոխվի

ՀՅԴ, Ելք, Ծառուկյան խմբակցությունները կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրակարգը հանելու նախագծին

ԱԺ-ում քննարկվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացված ՀՀ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս ընդգծեց, որ այս փոփոխությունը կարող է հաջողվել, եթե համաձայնեցված լինի:

«Մենք պետք է շարունակենք գործընթացը` հասնելու համաձայնության: Այս ընտրակարգը համարում ենք հակաժողովրդավարական: Այն պետք է փոխվի»,- ընդգծեց նա:

Հարցը դրվեց քվեարկության և բացի ՀՀԿ-ից մյուս խմբակցությունները կողմ քվեարկեցին: Այդուհանդերձ նախագիծը մերժվեց ձայների` 39 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Տպել Տպել