Ամսական արխիւներ. August 2013

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւն Մը Այցելեց Հրաժարեալ Վարչապետ Նեժիպ Միքաթիի

Երկրի զանազան վարիչներուն հետ իր շփումներուն ծիրին մէջ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը երէկ առաւօտ այցելեց հրաժարեալ վարչապետ Նեժիպ Միքաթիի: Պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Աւետիս Կիտանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, Միքաթիի հետ քննեց երկրի ընդհանուր իրավիճակը` քաղաքական եւ ապահովական վերջին իրադարձութեանց լոյսին տակ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած Նոր Հարավային Ուելսի պաշտոնյաներն արհամարհում են Թուրքիայի սպառնալիքները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերրի Օ’Ֆարելն արհամարհանքով է պատասխանել Թուրքիայի սպառնալիքներին` արգելելու Հայոց ցեղասպանությունը ճանաչած ավստրալացի պատգամավորներին 2015 թվականին մասնակցել ANZAC տոնին (The Australian and New Zealand Army Corps Day): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 21-ին ավստրալական ABC հեռուստաընկերության պատրաստած հաղորդման ժամանակ Ավստրալիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գուլսերեն Քելիքը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունած…

Սուրիոյ Մէջ Քիմիական Ռումբի Օգտագործման Մասին

Սուրիոյ կառավարութեան դէմ զինեալ պայքար մղող ընդդիմութեան աղբիւրները Օգոստոս 21-ին յայտարարեցին, թէ բանակային ուժերը քիմիական նիւթեր պարունակող հրթիռներով յարձակած են Դամասկոսի արուարձաններուն վրայ՝ պատճառելով հարիւրաւոր զոհեր եւ վիրաւորներ: Այս մասին կը յայտնէ «Ռոյթըրզ»-ը Սուրիոյ կառավարութիւնը անմիջապէս հերքեց այս ամբաստանութիւնը՝ զայն նկատելով քանի մը օր առաջ Սուրիա ժամանած ՄԱԿի քիմիական զէնքի մասնագէտներու աշխատանքը խանգարելու նպատակով առնուած…

Սուրիահայեր Արցախ Բնակեցնելու Հարցով՝ Պաքու Կը Դիմէ ՄԱԿին

Ատրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարով Չորեքշաբթի, Օգոստոս 21-ին պաշտօնական նամակով մը դիմած է ՄԱԿի ընդհանուր քարտուղար Պան Քի Մունին՝ խնդրելով, որ ան կտրուկ միջոցներու դիմէ, որպէսզի դադրեցուին Ատրպէյճանի «բռնագրաւեալ տարածքներէն ներս Հայաստանի ապօրինի գործողութիւնները»: Այս մասին կը յայտնէ APA-ը։ «Հայաստանը, օգտագործելով հրադադարը՝ կը շարունակէ ջանքեր ի գործ դնել՝ Ատրպէյճանի գրաւեալ տարածքներուն մէջ ժողովրդագրական, մշակութային…

Խորհրդարանում բազմիցս արծարծվել է բուհերի ուսման վարձերը բարձրացնելու թեման

«Բացարձակապես համաձայն չեմ պարոն Դավթյանի` վերմակը մեր վրա քաշելու ձեւակերպման հետ: Կարծում եմ, անհաջող ձեւակերպում է արել »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: «Քաղաքական ուժերն ունեն իրենց շահերը, եւ շատ հաճախ նրանց կուսակցական շահերը, ցավոք սրտի,…

Չսիրւած էյէֆենդին

Թուրքերէն լեզւում եւ մշակոյթի մէջ տղամարդկանց յարելու համար նրանց անունից յետոյ աւելացնում են էյէֆենդի ածականը (այսինքն` պարոն, ջենթըլմէն…) օրինակ Քեմալ Բէյէֆենդի, այսինքն յարելի պարոն Քեմալ… Սակայն, եթէ լսէք միայն էյէֆենդի μառը, դա պարզ է, թէ ով է եւ խօսքը ում է վերաμերում: Բէյէֆենդի լսելով պիտի հասկանալ միայն մէկ հոու, վարչապետ Ռեջեμ Թայիμ Էրդողանին. նա է…

ՀՀ նախագահի հայտարարությունն առաջին հերթին եւ հիմնականում ուղղված էր Ադրբեջանի հանրությանը

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Դրանց մասնակցելու համար, արդեն 3-րդ անգամ, առաջադրվել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Ընդդիմության միասնական թեկնածուի հարցը դեռեւս անորոշ: Եւ մինչ նախընտրական Ադրբեջանը ու դրա հատկապես ընդդիմադիր հատվածը հաղթող թեկնածու է փնտրում, Հայաստանում քննարկվում է Իլհամ Ալիեւի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` ամենաբարձր մակարդակով: Հանրապետության նախագահն էր օգոստոսի 17-ին այդ մասին…

Եգիպտոսը օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար՝ Թուրքիային զգուշացնելու համար

Եգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով: Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը: Եգիպտոսի նոր ղեկավարները,…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շարունակում է ակտիվ աշխատանքը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նախքան ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերին կվերսկսի իր աշխատանքները, ԱՄՆ Հայ դատի ակտիվիստները հանդիպումներ են ունենում իրենց ներկայացուցիչների և սենատրների հետ` ձգտելով ընդլայնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին սատարող պաշտոնյաների…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամների այցը ԼՂՀ

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյան և տնօրեն Վահան Վարդանյանը օգոստոսի 15-ից 17-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ: Քննարկվեցին սիրիահայ ընտանիքների հետագա բնակեցման, հինադրամի կողմից արդեն բնակեցված մի շարք սիրիահայ ընտանիքներին հետագա օժանդակություններ տրամադրելու և նրանց խնդիրներին առնչվող հարցեր:…