Կոնգրեսական Քրիս Սմիթը խնդրել է Օբամայի վարչակազմին պատմել սիրիահայերին տրամադրվող օգնության մասին

kongresakanԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի ենթակոմիտեի անդամները միացել են ենթակոմիտեի ղեկավար կոնգրեսական Քրիս Սմիթին, ով դիմել է նախագահ Օբամայի վարչակազմին` հարցնելով սիրիահայերի, ինչպես նաեւ երկրի մյուս բոլոր քրիստոնյաների բարեկեցության մասին:

Սիրիայի կրոնական փոքրամասնությունների խնդիրներին նվիրված լսումների ընթացքում կոնգրեսական Սմիթը դիմել է պետդեպարտամենտի ներկայացուցչին, հարցնելով, թե Օբամայի վարչակազմը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել երկիրը լքած հայ փախստականներին օգնություն ցուցաբերելու համար:

Ի պատասխան պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմաս Մելիան հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները կապի մեջ են հայ համայնքի եւ հայկական եկեղեցու առաջնորդների հետ: Նա նշել է, որ մանրամասները կճշտի եւ դրանք կներկայացնի ենթակոմիտեին:

Իր հերթին Հադսոնի համալսարանին կից Կրոնական ազատության կենտրոնի տնօրեն Նինա Շեան ներկայացրել է մի քանի փաստեր, երբ քրիստոնյաները, այդ թվում` սիրիահայերը, հարձակումների թիրախ են հանդիսացել:

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Քրիս Սմիթին եւ նրա գործընկերներին` Սիրիայում կրոնական փոքրամասնությունների խնդրին վերաբերող լսումներ անցկացնելու վերաբերյալ:

news.am

Տպել Տպել