Այսօր Կալիֆոռնիայում տեղի կունենա Համբիկ Սասունյանի ներման դիմումի քննարկումը

imagesԿալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը մեկ ժամից քննության է ընդունելու Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը:

Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը մերժել էր։ Այս տարի հունվարի 1-ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50 ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը ծնվել է 1963թ¬ին Բեյրութում։

Բուրջ Համուդ հայկական թաղամասում մեծացած 19 ամյա Համբիկ Սասունյանը 1982թ. հունվարի 28-ին, Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին ահաբեկելու մեղադրանքով ձերբակալվում է եւ դատապարտվում ցմահ ազատազրկման։

31 տարի շարունակ Կալիֆորնիա նահանգի Սեն Լուիս Օբիսպո բանտում նա շարունակում է ապրել Հայաստանով ու Արցախով, իր ժողովրդի ուրախություններով ու ցավով, նրա հաղթանակներով ու ապագայի լավատեսությամբ: Մի կյանք, որն անքակտելիորեն կապված ու նվիրված է Հայ Դատին ու պահանջատիրությանը:

Համբիկի ու նրա նման հայորդիների շնորհիվ է, որ 1970-80-ական թվականներին ծայր առած պայքարով նաեւ Հայկական հարցը դարձավ միջազգային քաղաքական օրակարգերի թեմա։ Միայն մնում է մաղթել, որ նա ստանա դրական պատասխան, եւ շուտով վերադառնա հայրենիք։

yerkirmedia.am

Տպել Տպել