Ավստրալացի խորհրդարանականները կոչ են անում հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման ու ազատ տեղաշարժվելու իրավունքները

avstraԱվստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտի հեղինակ Ֆրեդերիկ Նայլը կոչ է անում գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը և հարգել Արցախի ժողովուրդի ազատորեն և ապահով տեղաշարժման իրավունքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ավստրալացի խորհդրարանականը հայտարարեց օրերս Հայաստան և ԼՂՀ այցելած Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական պատվիրակության` հուլիսի 18-ի (Կոնգրես հյուրանոց) ասուլիսի ժամանակ:

«Մեզ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում: Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես մեր սրտերում են եղել… Երեկ Լեռնային Ղարաբաղ կատարած մեր այցի ժամանակ մի շատ կարևոր հանգամանք գրավեց իմ ուշադրությունը` Լեռնային Ղարաբաղի մեկուսացվածությունն ատրաքին աշխարհից: Կարծում եմ ԼՂ խնդրում գերակայություններից մեկը պետք է լինի քաղաքացիական ավիացիայի և միջազգային օդանավակայանի կառուցումը:

Արդեն ավատրվել են Ստեփանակերտի կառուցման աշխատանքները և տեղի ունեցել նրա բացումը, բայց օդանավակայանը դեռևս չի գործարկվել: Անհրաժեշտ է բաց հաղորդակցության հնարավորություն ստեղծել ԼՂ ժողովրդի համար` խթանելով հանրապետության արդյունաբերական զարգացմանը և հատկապես զբոսաշրջությանը»,- նշեց Ֆրեդերիկ Նայլը` խոստանալով, որ որպես Ավստրալիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ կաշխատի իր հնարավորությունների սահմաններում աջակցել այդ խնդրի լուծմանը:

avs«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, ուր հարգվում են մարդկանց ազատ ինքնորոշման իրավունքները. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարագայում ևս որևէ տարբերություն չպետք է լինի»,- ասաց խորհրդարանական Դևիդ Քլայքը, ով հատկապես տպավորված է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցուցաբերած տոկունությամբ և քաջությամբ: «Այդ խիզախ ժողովրդին հաջողվել է ավերակների վրա կառուցել զարգացած և բարգավաճ հանրապետություն: Փոքրաթիվ շենքերի կարելի էր հանդիպել, որ վերակառուցված չէին դեռ»,- լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց խոհրդանականը:jonatan

Նոր Հարավային Ուելս նահանգի Հայ-ավստրալական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օ’Դեյն իր հերթին նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեծ զարգացում է ապրել` արժանապատվությամբ պատասխանելով բոլոր մարտահարվերներին: «Այժմ մենք մեր ընկերությունն ու բարեկամությունն ենք առաջարկում` ԼՂ խնդրի միջազգայնացման գործում: Դժվար է նահանգային խորհրդարանի համար միջազգային մասշտաբի խնդիրներ բարձրացնել և գործունեություն ծավալել, սակայն մենք կշարունակենք մեր աշխատանքները աջակցելու Արցախին և ողջ հայ ժողովրդին»,- ասաց պատվիրակության ղեկավարը:

Արցախի զարգացմանը հիացմունքով անդրադարձավ նաև ավստրալահայ պատգամավոր, Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Կլավիս Պերեճիկյանը` այցը կարևորելով նաև նրանով, որ պատգամավորներն այսուհետ կարող են միջազգային հարթակներում վկայել ԼՂ ժողովրդավար հանրապետության արձանագրած առաջընթացի մասին և իրենց տպավորությունները փոխանցել Ավստրալիայի և մյուս երկրների իրենց գործընկերներին: Պերեճիկյանը Լեռնային Ղարաբաղ էր այցելել նաև ութ տարի առաջ:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական յոթ հոգանոց պատվիրակությունը` Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել հուլիսի 12-ին: Այցի հիմնական նպատակն էր, որ հայկական հարցի լուծման գործում մեծ ավանդ ունեցող այս պատգամավորներն իրենց աչքով տեսնեն Հայաստանը, ծանոթանան հայկական բազմադարյա մշակույթին և պատմությանը և հետ վերադառնալով` ավելի մեծ ոգևորությամբ շարունակեն իրենց հայանպաստ գործունեությունն Ավստրալիայում: Յոթօրյա այցի ընթացքում` պատվիրակության անդամները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելս նահանգը 1997թ. ապրիլի 17-ին ընդունված բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Իսկ 2013 թվականի մայիսի 1-ին և հունիս 8-ին խորհրդարանի համապատասխանաբար վերին և ստորին պալատներն ընդունել են Ասորիների և հույների ցեղասպանությունները ճանաչող ու Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող ակտեր:

Իսկ անցած տարի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը ընդունեց բանաձեւ, որով «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

armenpress.am

Տպել Տպել