ՀՅԴ-ն իր ծրագիրը քննարկել է սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների հետ

19.09.13-9203հյդԻ՞նչ անել, որպեսզի մեր երկրում արտագաղթ չլինի. հստակ ձեւակերպումները Դաշնակցության մշակած ծրագրի ավելի քան 100 էջերում են: Որպեսզի դրանք ավելի մասնագիտական լինեն` առաջին քննարկումներն այն մարդկանց հետ են, որոնք վերլուծում են մեր երկրի սոցիոլոգիական պատկերը: Հենց սոցիոլոգների, հոգեբանների ու ազգագրագետների վերլուծություն-հրապարակումներն էլ ծրագրի մեջ տեղ են գտել:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ոչ միայն սեփական ուսումնասիրություններով, այլեւ միջազգային տվյալներով է արտագաղթը համարում ամենահրատապ հարցը. ՄԱԿ-ի վերլուծությամբ, դարավերջին Հայաստանում կապրի մեկ ու կես միլիոն բնակիչ: Այդ առումով Դաշնակցության մշակած ծրագիրը օրակարգային է համարում:

“Ծրագիրը շատ հավակնոտ է, քանի որ ուղղված է ամբողջ երկրի բարեփոխմանը, քանի որ սկսվում է վերին օղակից մինչեւ քաղաքացի, բիզնես ոլորտը: Վերաբերում է ամբողջ ազգին վերից վար եւ բոլոր ոլորտներին` դատական, իրավական, բիզես, նաեւ մեր քաղաքացիական պարտքի կատարմանը”,- ասում է Ահարոն Ադիբելյանը:

“Մենք ապրելու ենք մեր երկրում” ծրագիրը մասնագիտական քննարկումներ կանցկացնի տարբեր շրջանակներում, որպեսզի դառնա իրապես ազգային ծրագիր:

“Մենք հատկապես ցանկություն ունեցանք մասնագիտական շրջանակի հետ քննարկել հարցը, որովհետեւ շատ կարեւոր է, որ մասնագետները կարծիք հայտնեն եւ առաջարկներ ներկայացնեն, երկրորդ, որ այս ծրագիրն ազգային ծրագիրի մակարդակ պետք է լինի, այլ ոչ թե կուսակցական, այս կամ այն քաղաքական նպատակներ հետապնդող: Եվ վերջապես, երրորդ, վսհատ եմ, որ հասարակության մեջ ավելի մեծ վստահություն կբերի այս ծրագիր,եթե մասնագիտական լուրջ մոտեցումներ ներառի իր մեջ”,- նշում է Արծվիկ Մինասյանը:

Ծրագիրը ոչ միայն արտագաղթը կասեցնելու, այլեւ ներգաղթը խթանելու նպատակ ունի: Մեխանիզմները մեր երկրի բոլոր ոլորտների համար են մշակված, նույնիսկ` անհնար թվացող: Սոցիոլգներն ու ազգագրագետներն, օրինակ, միասին բուռն քննարկում են, թե ինչպես է, օրինակ, կյանքի կոչվելու այն կետը, որով պաշտոններից պետք է հեռացվեն այն անձինք, որոնք հակաքրիստոնեական ու հակամարդկային կեցվածք ունեն։ Իրականում ամեն ինչ պարզ է. երկրից հեռանում են ոչ միայն օրվա հացի փող փնտրողները, այլեւ` ավելի բարեկեցիկ ապրող քաղաքացիները, որոնք անարդարությունից են փախչում: Այս ամենը վտանգավոր է:

11 ուղղություններն իրականացվելու են 95 գործողություններով, որոնց իրականացումը պետք է դառնա ոչ միայն ծրագրի հեղինակների, այլեւ հասարակության բոլոր շերտերի, իշխանական օղակների խնդիրը:

yerkirmedia.am

Տպել Տպել