Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը` խիստ կասկածելի

ԱրծվիկԵվրոպա, թե Ռուսաստան ընտրության խնդիրը պետք է դիտարկենք այլ հարթության վրա, ելման կետը պետք է լինի ՀՀ եւ ԼՂՀ անվտանգ գոյությունն ու զարգացումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ սխալները գալիս են հիմքից եւ նախեւառաջ պետք է վերացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, եթե դա չվերացնենք, հնարավոր չէ ճիշտ առաջ ընթանալ։ «Ի՞նչ է անում այսօր Եվրոպան, մեղադրում է Հայաստանին, որ չորս տարուց ավել բանակցությունների արդյունքում հրաժարվում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, բայց ո՞ւմ հետ էր բանակցում, հայությա՞ն, հայ ժողովրդի՞, բանակցում էր իշխանության հետ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ անորոշություն է, թե այդ համաձայնագրով ԼՂՀ-ն ինչ է դիտարկվում, նույն անորոշությունն է նաեւ Մաքսային միության դեպքում։

ՀՅԴ-ական պատգամավորի փոխանցմամբ՝ Հայաստանը այն կողմնորոշումը պետք է ունենա, որտեղ հայության եւ ԼՂՀ-ի անվտանգությունը երաշխավորվում է։ Նրա համար խիստ կասկածելի է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, որովհետեւ բազմաթիվ պայմաններ կան, որոնք կարող են անընդունելի լինեն։ «Միգուցե հնարավոր է տարածաշրջանում ձեւավորել մի նոր միավոր, որը կարող է համարժեք համագործակցության առաջարկ անել թե Եվրամիության, թե Մաքսային միության հետ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Ներքին մարտահրավերներից նա առանձնացրեց արտագաղթը, որը ծնող գործոններն են սոցիալ-տնտեսական խնդիրը, անվտանգության հարցը, արդարադաության թերարժավորված համակարգ, այս ամենը պատճառ է դառնում ոչ միայն արտագաղթի, այլեւ ծնելիության անկման։

Այս բոլորի վերացման համար, պատգամավորի կարխիքով, անհրաժեշտ է համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտ, մինչդեռ մեզանում հակառակն է, իրար ատող, իրարից զզվող խմբավորումներ են, եւ կարծես հայության ամբողջ խնդիրը ներանձնային, ինչ-որ թայֆայական կռիվ է, «հարկավոր է հետ քաշվել մի քիչ»։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը դաշնակցությունից ավելի արմատական, ազգային ելույթներ է ունենում, բայց հետեւանքը այլ է, որեւէ ծրագրային դրույթ այս իշխանությունները չեն իրականացրել, կառավարությունը չի ապահովել այն արդյունքները, որի մասին երկրի գլուխը հայտարարել է, հանրությունը չի վստահում ներկա քաղաքական ուժին, չի վստահում Կառավարության, որպեսզի համերաշխություն լինի, պետք է ձեւավորվի նոր կառավարություն, ինչին խիստ թերահավատ է պատգամավորը։

news.am

Տպել Տպել