Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորված Պետրոսյանն ազատ է արձակվել

հրաչ 1Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանը մոտ 2 ժամ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:

Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:

Նախաքննական մարմինը պարզել է, որ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում` հանցագործության կատարման գործում Պետրոսյանի մասնակցությունը չի հաստատվել, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է:

Արայիկ Պետրոսյանը yerkir.am -ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն շատ լավ է զգում և որ ազատ արձակման վերաբերյալ իմացել է առավոտյան:

«Առաջին օրվանից էլ սպասում էի այս պահին, ուղղակի սա շուտ պետք է լիներ, որովհետև ես անմեղ եմ»,-ասաց նա և հավելեց, որ ամենից շատ կարոտել էր երեխաներին, ընտանիքին:

«Ամենաահավորն այն ա, որ մարդը անմեղ ա, նստած ա ու չգիտի ,թե ինչի համար ա նստած, ամենաբարդ բանն է դա, ես սպասում էի այս օրվան, բայց չգիտեմ ինչու այսպես ձգձգվեց:

Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել է 2013թ. ապրիլի 2-ին: Ա.Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

yerkir.am

Տպել Տպել