ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ-ում կրկին բարձրացրեց գազի գինը

NKR-National-AssemblyԿառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը եւս մեկ անգամ բարձրացրեց գազալցակայաններում գազի գնի հարցը: ԱԺ դաշնակցական պատգամավոր Կամո Բարսեղյանը կառավարությանը հիշեցրեց, որ մի քանի անգամ հարցը բարձրացվել է խմբակցության կողմից, սակայն առ այսօր որեւէ էական քայլեր չի ձեռնարկվել: Եվ հարց է ուղղել կառավարությանը, թե ինչ աշխատաքներ են տարվում այդ ուղղությամբ:

Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի շուկան եւ հանդես գա նոր առաջարկներով:

Ի դեպ, աշխատանքային խմբի առաջին նիստը կայացավ երեկ` ԱԺ նիստից հետո, որին մասնակցեցին ԱԺ պատգամավորներ Կամո Բարսեղյանը, Հրանտ Սաֆարյանը, Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, որ Արցախի գազալցակայաններում գազի 1 խմ-ի գինը մոտ 290 դրամ է, մինչդեռ Հայաստանում գինը տատանվում է 170-200 դրամի միջակայքում:

Կառավարությունը հստակ պատասխան չուներ գնաճի հարցին

գնաճԿառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահրամ Բալայանը կառավարության ուղղեց ԼՂՀ-ում գնաճի հարցը. «ԼՂՀ-ում 2008-2012 թթ. ժամանակահատվածում գնաճի միջին տարեկան թիվը կազմում է 5.7%, իսկ ՀՀ-ում՝ 8.1 %: Սակայն փաստն այն է, որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ ԼՂՀ-ում ապրանքները 10-30% ավելի թանկ են, քան ՀՀ-ում: Այդ դեպքում՝ ինչպես հասկանալ, որ ՀՀ-ում գնաճն ավելի բարձր է, քան ԼՂՀ-ում»:

Հարցին ի պատասխան՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց ԿԲ 2015 թվականի գնաճի կանխատեսումները, սակայն բարձրացված հարցին հստակ պատասխան չտվեց:

Վահրամ Բալայանը նշեց, որ հարցը ոչ թե կանխատեսումների, այլեւ վերջին տարիների իրողության մասին է: Այսինքն՝ արդյոք այդ թիվը ճիշտ է ներկայացնում մեր տնտեսության, ժողովրդի կենսամակարդակի իրական պատկերը:

aparaj.am

Տպել Տպել