Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը Վրաստանի վարչապետին հարց է ուղղել Ջավախքի վերաբեյալ

ԱրամՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս օրերին պաշտոնական առաջին այցով գտնվում է Վաշինգտոնում: Նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Ատլանտյան խորհրդում Ղարիբաշվիլիի հրապարակային առաջին ելույթի ընթացքում նրան Ջավախքի վերաբեյալ հարց է ուղղել Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը։28.02.14-5321Իրակլի-Գարիբաշվիլին

Հարցը վերաբերել է Ջավախքում նախորդ իշխանությունների խտրական քաղաքականության պատճառով տնտեսական ծանր պայմաններին եւ փորձ է արվել ստանալ վարչապետի կարծիքը, թե արդյոք, համաձայն կլինե՞ն, որ Վրաստանին, արտասահմանից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից տրամադվող օժանդակության, այս պարագայում ԱՄՆ-ից, մեկ մասն ուղղակի հասցեագրվի Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական կարիքներին` Վրաստանի վարչապետը ընդունել է, որ Ջավախում տնտեսական վիճակը, ինչպես այլ շրջաններում եւս բարվոք վիճակում չէ։

“Ցավոք, ոչ միայն Սամցխե-Ջավախեթին, այլ նաեւ մեր երկրի բոլոր շրջանները գտնվում են տնտեսական բարդ իրավիճակում: Մենք բոլոր շրջանների զարգացման պլան ենք մշակել՝ առանց որեւէ խտրականության: Դուք կարող եք համոզված լինել, որ Վրաստանի կառավարությունը նույն ուշադրությամբ լուծում է Սամցխե-Ջավախեթիի բնակչության խնդիրները, ինչպես Վրաստանի մյուս շրջանների խնդիրները”,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ջավախքին հատկացվլիք օգնության շուրջ Ղարիբաշվիլու գնահատականը ողջունել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

“Հուսով ենք որ այս կառուցողական հանձնառությունը կվերածվի կոնկրետ քայլերի, ներառյալ, աշխարհի տարբեր հայկական համայնքների կողմից առաջարկվող զարգացման օժանդակության առաջարկի ընդունելը”,- ավելի ուշ ասել է նա։

yerkirmedia.am

Տպել Տպել