Հայ Դատի հանձնախմբի նախագահը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել դադարեցնել թուրքական ագրեսիան սիրիական Քեսաբում

gasparԵվրոպայի
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է ուղարկել ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Մարրոզուին ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ կապված հայաբնակ սիրիական Քեսաբի վերջին իրադարձությունների հետ:

«Ցանկանում ենք ձեր ուշադրությունը գրավել այս հարցին ու խնդրում ենք միջամտել ու դադարեցնել այդ՝ դարր ի վեր հայերով բնակեցված շրջանի վրա հարձակումները»,-նշվում է Գասպար Կարապետյանի նամակում:

Նա հավելում է, որ հայերը շատ լավ են հասկանում Թուրքիայի դերը ծայրահեղականներին աջակցելու հարցում ու կարծում են, որ Թուրքիան շարունակում է հայերի հանդեպ իր ցեղասպան քաղաքականությունը:

Նա կոչ է արել եվրոպացի առաջնորդներին կանգնեցնել Թուրքական ագրեսիան քեսաբահայերի նկատմամբ: «Ահաբեկիչներին քաղաքացիական բնակչության դեմ զինելն ու նրանց աջակցելն անթույլատրելի է»,-ընդգծել է Կարապետյանը, կոչ անելով Եվրոպային շտապ հումանիտար օգնություն ցուցաբերել Քեսաբի տեղահանված բնակչությանը, որը ապաստան է գտել Լաթաքիայում:

Տպել Տպել