Կոնգրեսի հանձնաժողովն ընդունել է բանաձեւը, որն առաջարկում է վերահսկել Թուրքիայի գործողությունները քրիստոնեական գույքի նկատմամբ

767387(1)Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնախումբն այսօր քվեարկությամբ ընդունեց բանաձեւի նախագիծը, որը Վաշինգտոնից պահանջում է վերահսկել, թե որքանո՞վ եւ ինչպե՞ս է Թուրքիայի կառավարությունն իրական տերերին վերադարձնում բռնագրաված քրիստոնեական եկեղեցիները, ուխտավայրերը եւ եկեղեցական գույքի մյուս տեսակները:

Նախագիծը Կոնգրեսում շրջանառության մեջ են դրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Օրինագիծը Պետքարտուղարությունից պահանջում է մինչեւ 2021 թվականն ամեն տարի հաշվետվություն ներկայացնել Կոնգրեսին, թե որքանով է պաշտոնական Անկարան վերադարձնում Թուրքիայում եւ Կիպրոսի գրավյալ հատվածում գտնվող քրիստոնեական գույքը:

Օրինագիծն այս հանձնաժողովում ընդունելու համար կոնգրեսականների հետ աշխատել են Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Հայ եկեղեցու ամերիկյան թեմերի առաջնորդները եւ ԱՄՆ-ում գործող հունական հաստատությունները:

Մանրամասները՝ Վաշինգտոնից

Տպել Տպել