Ընտրվել է խոշորին ստվերից դուրս բերելու ոչ արդյունավետ ձևերից մեկը

Արծվիկ Մինասյանը առևտրականների կողքին է

ԱրծվԱԺ«Սա էլ որերորդ դեպքն է, երբ մեր տնտեսվարող սուբյեկտները, մեր քաղաքացիները օրենքներիանդրադառնում են այն ժամանակ, երբ դրանք սկսում են իրենց նկատմամբ կիրառվել: Օրենքի ընդունման ժամանակ ես այն մարդկանցից եմ եղել, ով այս վիճակը կանխատեսել էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ ձեռքբերումների հետ միասին՝ օրենքում հսկայական ռիսկեր են պարունակվում փոքր և միջին բիզնեսի մասով, կան նաև այլ տարբեր ռիսկեր:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սուրը պետք է ճոճել հենց օրենքների քննարկումների ժամանակ:

Ի դեպ, ԱԺ-ում օրենքի քննարկումների ժամանակ Արծվիկ Մինասյանը պարբերաբար ընդգծում էր, որ օրենքի պահանջով փոքր սուբյեկտները դառնալու են խոշոր ընկերությունների հարկային պարտավորությունները գանձելու գործակալներ. «Անշուշտ, խոշորին ստվերից դուրս բերելու ամենից ոչ արդյունավետ ձևերից մեկն է ընտրված: Մենք ի՞նչ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ փոքրից մինչև խոշոր հարկային համակարգը ապահովի փուլային անցում, որի ժամանակ պետք է բացառել ներքևից շրջանառության ծավալներով պայմանավորված՝ ավելի մեծ հարկման որևէ համակարգի կիրառում»,- մանրամասնեց պատգամավորը:

Ըստ նրա՝ պրոգրեսիվ հարկման համակարգը պիտի գործի ամբողջությամբ. «Օրինակ՝ 50 մլն-ի շրջանառության դեպքում՝ 1 տոկոս, 50-100 մլն-ի դեպքում՝ 2 տոկոս,100-150 մլն-ի դեպքում՝ 3 տոկոս, դրանից բարձրի դեպքում ստանդարտ տոկոսադրույք պիտի լինի, բայց օրինակ՝ եթե դուք իրականացրել եք 400 մլն-ի շրջանառություն, դա չպետք է նշանակի, որ 400 մլն-ի նկատմամբ ամբողջական տոկոսադրույքը պետք է կիրառվի: Այս հարցի պատասխանում է հենց մեխը. անձը առանց փաստաթղթի հնարավորություն ունենա կատարել մինչև 10 մլն-ի շրջանառություն, 10-ից ավելիի դեպքում՝ մինչև 50 մլն-ը, 1 տոկոս տոկոսադրույքով, և այդ դեպքում որևէ նման դժգոհություն չի կարող առաջանալ: Եթե մարդը 60 մլն-ի շրջանառություն է կատարել, նա չի թաքցնի իր շրջանառությունը, որովհետև մինչև 50 մլն-ի դեպքում մեկ տոկոս պետք է վճարի, 50-100 մլն-ի դեպքում՝ 2 տոկոս»:

Տպել Տպել