Քաղաքական հանգանակ. ազատ, անկախ միացյալ Հայաստան


Արեւմտյան Հայաստանում հայկական ռազմուժը զորացնելու համար Հակոբ Զավրիեւը եւ Արմեն Գարոն Կերենսկուն խնդրեցին Եվրոպական ճակատում կռվող ռուսական բանակի հայ սպաներին ու զինվորներին փոխադրել Հայաստան: Կերենսկին համաձայնեց առաջարկին` պայմանով, որ փոխադրությունը պետք է տեղի ունենար մաս-մաս եւ անաղմուկ: Բայց հայկական առաջին ջոկատները տեղ չհասան: Հանդիպելով ազերիների արգելքին` գացին Բաքվում, իսկ ավելի ուշ Հայոց ազգային խորհրդի ղեկավարությամբ պաշտպանեցին քաղաքը թուրքական ներխուժումից:

Եղեռնից հետո Դաշնակցությունն իր վրա վերցրեց հայ կյանքի ղեկավարման ծանր գործը եւ կարողացավ համախմբել հայության մարտական ամբողջ կարողությունը: 1918-ի ամռանը կազմավորվեց Հայաստանի օրենսդրական առաջին մարմինը` Հայաստանի խորհուրդը: Արամ Մանուկյանի գլխավորությամբ Խորհուրդը կազմակերպեց սահմանների պաշտպանությունը: Հայ կամավորական գնդերը Ճակատագրական կռիվներ մղեցին Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում` պարտության մատնելով թուրքական բանակը: Փրկվեց հայությունը եւ նրա սիրտը կազմող Երեւանը: 1918 թ. Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի հաջորդական չորս վարչապետները եղան դաշնակցականներ, որոնք կազմեցին կոալիցիոն կառավարություններ:

1919թ. փետրվաիրն Երեւանում գումարվեց Դաշնակցության Իններորդ Ընդհանուր ժողովը, որն իր ծրագրում հաստատեց ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ եւ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքական հանգանակը: Ժողովի որոշմամբ Բյուրոյի անդամը կառավարության անդամ չէր, բյուրոն միայն դաշնակցական խմբակցության միջոցով կարող էր ազդել վարչապետի եւ նախարարների նշանակման եւ փոփոխման վրա, կառավարության դաշնակցական անդագերը միաժամանակ կուսակցության որեւէ մարգի անդամ չէին կարող լինել:

Մինչեւ 20-ի առաջին ամիսները, բոլշեւիկները, որոնք հալածված էին մենշեւիկներից եւ մուսավաթականներից, ազատորեն գործում էին Հայաստանում, մասնակցում ընտրություններին: Իրավիճակը փոխվեց, երբ «համաշխարհային հեղափոխության» երազանքով ապրող Մոսկվան սկսեց համագործակցել քեմալական Թուրքիայի հետ: Հայ բոլշեւիկները դավադրաբար Հայաստանը խորհրդայնացնելու ճանապարհներ սկսեցին փնտրել` անգամ համագործակցելով արդեն խորհրդայնացած Ադրբեջանի հետ:

Սպառնալիքներին դիմակայելու եւ իշխանությունը զորացնելու համար 1920թ. մայիսի 5-ին ՀՅԴ Բյուրոն ինքն իրեն հռչակեց կառավարություն: Վարչապետի եւ արտգործնախարարի պաշտոնը ստանձնեց Համո Օհանջանյան:

Հայաստանի անկախությունը դժբախտանար երկար կյանք չունեցավ: Թուրքական բանակի անվերջ հարձակուգերը մի կողմից, Խորհրդային Կարմիր Բանակի սպառնալիքն ու համայնավարների ներքին խլրտուգերը մյուս կողմից, 1920-ի դեկտեմբերի 2-ին ստիպեցին անկախ Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը պետական իշխանությունը փոխանցել բոլշեւիկներին, պայմանով, որ Հայաստանում հալածանքներ չեն լինելու, Հայաստանը կգա ժողովրդավար երկիր, եւ հատկապես զինվորականության նկատմամբ չեն լինի հետապնդուգեր:

Հակառակ այս հանձնառությանը 1921-ի փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը Երեւանի բանտում բոլշեւիկները կացնահարեցին 21 երեւելի քաղաքական եւ զինվորոկան գործիչների, մյուսներին գնդակահարեցին կամ աքսորեցին Սիբիր` թվով 1200 մարդ:

Հայ սպաների սպանության բոթը, տնտեսական նոր քաղաքականությունը 1921 թ. փետրվարին բոլշեւիկների դեմ դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Փետրվարի 18-ին Սասունցի Մուշեղի, Ասլանի, Փիլոսի, Խնկոյի, Մարտիրոսի եւ Կուռոյի ջոկատները ազատագրեցին Երեւանը: Բանտից ազատվեցին Օհանջանյանը, Քաջազնունին, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը: Կազմավորվեց Հայրենիքի փրկության կոմիտե` Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Ժողովրդի գիտակցության մեջ հայոց Եռագույնը այնքան միահյուսած էր պետականության գաղափարի հետ, որ անգամ ապստամբության առաջին օրը շտապում էին րոպե առաջ բարձրացնել դրոշը: Հայոց խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրի համար դա կյանքի գին արժեցավ: Երբ անկախութեան վերագրավումից ոգեւորվածª պատգամավորը փորձում է Եռագույնը բարձրացնել խորհրդարանի շենքի վրա, բազմության միջից մի ծպտեալ բոլշեւիկ գնդակահարեց նրան: Նրա արյունով ներկված դրոշը այսօր պահվում է Երեւանում` Դաշնակցութեան պատմութեան թանգարանում:

Հայաստանի խորհրդայնացումից հետո 11-րդ Կարմիր բանակի եւ թուրք-ադրբեջանական զինված կազմավորուգերին Հայաստանից չհաջողվեց պոկել Զանգեզուրը: Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ կռիվը շարունակվեց մինչեւ 1921թ. ամառ եւ այդ հերոսամարտի շներհիվ է, որ այսօր Զանգեզուրը Հայաստանի մասն է կազմում:

Այս շրջանում էր, որ ՀՅԴ պատասխանատու մարմինը լիազորեց Արշակ Ջամալյանին, Վահան Նավասարդյանին եւ Վահան Փափազյանին 1921-ի հունիսին Ռիգայում բանակցությունների սկսել խորհրդային պատվիրակների հետ: Սովետական պատվիրակության ներկայացուցիչները խոստացան գործի դնել իրենց ազդեցությունը, որպեսզի Հայաստանը տեր դառնա կորուսյալ Հայրենիքին: Իսկ Դաշնակցությունը բարյացակամ վերաբերմունք պիտի ունենար խորհրդային իշխանության հանդեպ: Հայ Դատի պատմության մեջ, այս բանակցությունները վերջին փորձն էին` հարթելու բոլշեւիկների եւ Անկախ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները:

ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը հայտնի է նաեւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացման վճռով: Կարծիք կա, որ վճռի իրագործման ծրագիրն ընդունվել է Բուխարեստի ՀՅԴ խորհրդաժողովում: Փարիզում հրավիրված 10-րդ Ընդհանուր ժողովի կողմից «Հատուկ գործ» բնութագրված ահաբեկուգերի մանրամասնությունները, նախապատրաստական փուլերով, նկարագրությամբ եւ հետեւանքներով տրված են Սողոմոն Թեհլիրյան, Արշավիր Շիրակյանի, Արամ Երկանյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գեւորգյանի, Ստեփան Ծաղիկյանի, Զարեհ Մելիք-Շահնազարյանցի, Միսակ Կիրակոսյանի, Միսակ Թոռլակյանի, Երվանդ Ֆունդուկյանի ու Հարություն Հարությունյանի մասին պատմող հուշագրություններում: «ՙՆեմեսիս» գործողությունը իրականացնելու համար ստեղծվել էր պատասխանատու մարմին` ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ: Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը: Ավել ուշ այդ գործողությունն անվանվեց նաեւ ՙ«Հայկական Նյուրենբերգ»:

1921 թ. փետրվարեան ապստամբությունը բոլշեւիկներին, հարկադրեց մեղմացնել քաղաքականությունը, սակայն` կարճ ժամանակով: Զանգվածային ձերբակալութիւնների առիթներ Չեկան միշտ էլ գտնում էր: Իսկ երբ, 1922-ի հուլիսի 25-ին Ստեփան Ծաղիկյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը Թիֆլիսում սպանեցին իթթիհատական եռապետության անդամ Ջեմալ փաշային, Չեկան, որի դռանն էր կատարվել սպանությունը միայն կես ժամ հետո քաջություն ունեցաւ փողոց ելնելու: Մի քանի օրվա ընթացքում Անդրկովկասում իրագործվեցին զանգվածային ձերբակալություններ:

Իսկ 1923 թ. գարնանից սկսվեց գաղափարական արշավանքը: Նույն թվի աշնանը Երեւանում հրավիրվեց Դաշնակցությունից հրաժարվածների համագումար, որը պետք է պաշտոնապես հայտարարեր այդ կուսակցության «գաղափարական մահը»: Սակայն երկու ամիս հետո տեղի ունեցած բոլշեւիկյան համագումարը հարկադրված ընդունեց, թե իր ձեռքով կազմակերպված Դաշնակցութեան «լիկվիդացիոն համագումար»-ը վերածվեց Դաշնակցության վերածնունդի ժողովի: Դաշնակցության դեմ բոլշեւիկյան արշավը շարունակվեց 10-րդ Ընդհանուր ժողովից հետո: Դաշնակցության «ներքին քայքայման» բոլշեւիյան հույսը չարդարացավ, Չեկան պատրաստվեց «ՙվճռական հարվածի»` բոլոր հնարավոր միոցներով: Հայաստանում Դաշնակցությունն ընդհատակյա գործունեությունը շարունակեց մինչեւ 1932թ.:
Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող դեպքերին զուգահեռ 1926-1927թթ. Դաշնակցությունը կապեր հաստատեց Պարսկաստանի, Իրաքի եւ Սիրիայի քուրդ առաջնորդների հետ: Արտասահմանի քրդությունը, հատկապես երկրից փախած տարագիրները, ջերմ համակրանքով կապվեցին հայության ազատագրական հոսանքին, ինչի արդյունքում ծնվեց Քուրդ ազգային կուսակցություն` ՙ«Հոյիբուն»-ՀՅԴ դաշնագիրը: «Հոյիբունի» առաջին հայտարարության մեջ ասված էր. «Հայասատնն ու Քրդստանը, ուր դարեր ապրած են այս երկու ժողովուրդները, կմերժեն ենթարկվել ուրեւէ օտար իշխանության, ձգտելով իրենց անկախության»: «Հոյիբունը» գործի անցավ, երբ արդեն պայթել էր 1927-ի Արարատի առաջին հուժկու ապստամբությունը, որն իր ազդեցությունը տարածել էր մինչեւ Վան, Բուլանխ, Մանազկերտ, Զիլան, Ալաշկերտ եւ Խնուս: Արարատի ստորոտին քրդերը ջարդեցին թուրքական 10 հազարանոց բանակը: Ապստամբ ղեկավարների հայկական թեւը ներկայացնում էր Զիլան Բեյը` խնուսցի դաշնակցական Արտաշես Մուրադյանը: Քրդական 15-25 հոգուց բաղկացած ջոկատների արշավանքները շատ նման էին դաշնակցական ֆիդայական շարժմանը:

Քրդական ազատագրական շարժման եւ հայ-քրդական կապերի կարեւորագույն էջը Արարատի վերջին մեծ ապստամբությունն էր` 1930-ի սկզբներին: Ռուսական զորքերը անցան Արաքսը եւ թուքական բարբարոս բանակի հետ խեղդեցին քրդական հեղափոխությունը:

Դաշնակցությունը հիգական աշխատանք տարավ սփյուռքի գաղթօջախների կազմակերպման եւ ձեւավորման մեջ: Ազգային, եկեղեցական, կուսակցական, մշակութային, կրթական, ընկերային եւ տնտեսական ոլորտներում հայության կյանքի ձեւավորման աշխատանքները տեւում են շուրջ 70 տարի: Հայության ազգային պահանջատիրական պայքարի ճանապարհին կենսական նշանակություն ուներ կազմակերպված սփյուռք ունենալը: Խորհրդային ամբողջատիրական վարչակարգի տակ մեր ժողովուրդն ի վիճակի չէր շարունակելու Հայ Դատի պայքարը, սակայն անկախ ու ազատ պետականությունն ու Միացյալ Հայաստան կերտելու տեսլականը շարունակում էր ապրել մարդկանց գիտակցության մեջ: Այդ պայքարի ծանրությունը գում էր սփյուռքի հայության, առավելապես Դաշնակցության ուսերին:
Դաշնակցությունը սփյուռքում եղավ այդ պայքարը կազմակերպող եւ ղեկավարող գլխավոր ուժը: Պահանջատիրական պայքարի բոլոր ճակատներում մեր ժողովուրդը շարժվեց Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի տեսլականի թելադրանքով: ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում Դաշնակցություն նախաձեռնեց Հայ Դատի հանձնախմբերի կազմություն, որոնք մի կողմից պաշտպանում էին տեղի հայության իրավունքները, մյուս կողմից քաղաքական աշխատանքներով ու դիվանագիտական շփումերով առաջ տանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայության բռնագրավված հայրենիքի ազատագրության պայքարը:

1965-ին Հայոց Ցեղասպանության 50-ամյակի հիշատակումը կարեւոր անկյունադարձ եղավ հայրենիքի եւ Սփյուռքի հայության համար: Խորհրդային իշխանության ներքո ապրող մեր ժողովուրդը անսաց սփյուռքի կանչերին եւ միասնական կամքով ընդառաջ եկավ իր ազգային իրավունքների պաշտպան կանգնելու գործին: Հայրենի ժողովրդի մոտ նման պոռթկման առաջացման մեջ կարեւոր դեր ուներ Հայ Յեղափոխական Դաշնակցության երկարամյա քարոզչությունը, որն ի վերջո Հայաստանի հայությանը հանեց տասնամյակների թմբիրից:

1970-1980-ականներին հայ դատի հետապնդման աշխատանքները նոր թափ ստացան երիտասարդ սերունդի կողմից, որը դաստիարակվել էր ազգային ազատագրական պայքարի Դաշնակցության տեսլականով: Հայրենիքից տարագրված հերթական սրունդը փորձեց շարունակել ազատագրական պայքարը` հանուն անկախ Հայաստանի եւ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչման:

1988-ին Արցախյան շարժման պոռթկումից հետո 1990թ. օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում եւ Արցախում: Այսօր կուսակցությունն իր ողջ կազմակերպական ուժով գործում է ԱՊՀ եւ արտասահմանյան 28 երկրներում, պայքարում հայության ազգային, քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանության համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցության նպատակն է Հայ Դատի լուծմումը` ամբողջական հայությամբ ամբողջական Հայաստանի կերտումը: Այդ ճանապարհը ՀՅԴ-ն անցնում է հանգրվանայինառաջադրանքների ամրագրմամբ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, Հայաստանումինքնիշխան եւ ժողովրդավար պետականության ձեւավորումը, Ջավախքի բնակչության ազգային իրավունքների ճանաչումը, Սփյուռքի հայ համայնքների հզորոցուգ ու Հայրենիքի հետ որակապես նոր կապերի ձեւավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարի շարունակականությունն ու նրա հետեւանքների հաղթահարումըª ապահովումը ներկ ժամանակաշրջանի կարեւորագույն մերտահրավերններն են կուսակցության համար:

Տպել Տպել