Հանուն ո՞ր պետության է կայացվում դատավճիռը

a8]vikԳյումրու սպանդի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Նա նշեց, որ լայնորեն քննարկվող թեմաներից մեկը այն է, որ համաձայնագրերը մեկնաբանվում են տարակերպ, թե ռուսական, թե հայական դաշտում: Պատգամավորը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային խումբ, արդյոք՞ քննարկվել է այդ հնարավորությունը: «Ինչ սխեմաներ եք պատրաստում, որ հասարակության մոտ մտահոգությունները ու ենթադրությունները չդառնան համոզմունք , որի արդյունքում կվարկաբեկվի ամբողջ գործընթացը` սկսած հանձնման հարցից, վերջացրած ապագա դատավարություններով: Եվ հանուն ո՞ր պետության է կայացվում դատավճիռը այս ոճրագործության մասով»:

Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ պայմանագրերի տարամեկնաբանման հետ կապված ինքը ոչ խնդիր է տեսնում, ոչ էլ նման փաստ է տեսնում:

Իսկ մնացած հարցերին գլխավոր դատախազը պատասխանեց բարդ անհասկանալի մտքերով և ոչ հստակ:

yerkir.am

Տպել Տպել