Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին երեք տարի առաջ

Հայ-թուրքական արձանագրության ստորագրությունից երեք տարի հետո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի փոխել իր տեսակետը, և, կարծում է, որ բավարար ժամանակ է անցել, որպեսզի Հայաստանի իշխանությունները հասկանան իրենց սխալը, և դադարեցնեն նրա գոյությունը, քանի որ դրանից շահում է միայն Թուրքիան: Այս մասին այսօր, Հոկտեմբերի 10-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա հստակեցրեց, որ թեև արձանագրությունների շուրջ որևէ աշխատանք չի տարվում, սակայն նրանք կան, և կենդանի իրավական փաստաթուղթ են, որից օգտվում է միայն Թուրքիան:

«Արձանագրությունների առկայությունը ոչ միայն վնաս են տալիս Հայաստանին, այլ նաև օգուտ բերում Թուրքիային: Ներկա վիճակում միայն Թուրքիան է դրանից շահում՝ Արցախի հարցում միջամտելու երկարամյա քաղաքական նպատակ ունենալով»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված Թուրքիայի օրեր առաջ արված հայտարարությանը:

Թուրքիան արդեն մեղադրում է Հայաստանին, թե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը տարածաշրջանում լարվածություն առաջ կբերի: Այսինքն՝ Թուրքիայի համար ոչ մի առիթ ու պատրվակ չի պակասում հայկական կողմին մեղադրելու համար»,- ասաց Մանոյանը:

Նաև նշեց, որ Թուրքիան այս քայլով հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 13-ի հայտարարությանը. «Այնտեղ հստակ ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահները խոսել են կողմերի հետ օդանավակայանի մասին, կողմերը հանձն են առել քաղաքացիական թռիչքներին որեւէ կերպ չսպառնալ եւ պահպանել թռիչքների ռեժիմը»:

Կիրո Մանոյանի խոսքով՝ արձանագրություններից «եթե հայկական կողմը մի բան ստացավ, դա այն էր, որ հայաստանյան իշխանությունները ընկալվեցին որպես լավ գործընկեր, ինչը նույնպես նույն այդ միջազգային կառույցների շահերից է բխում»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի իշխանությունները այս կամ այն պետության առաջ լավ երևալու քաղաքականությամբ են առաջնորդվում:

Ստորագրությունը ետ կանչելով Հայաստանը չի կորցնի լավ գործընկեր լինելու իր կարգավիճակը. «Աշխարհը կընկալի, որ Թուրքիան է մեղավոր, որ արձանագրությունները դադարեն գոյություն ունենալուց»,- բացատրեց ՀՅԴ ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ստորագրությունների հետ վերցնելը չի լինի մինչեւ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները, քանի որ դրանցից ստացած միակ օգուտը Հայաստանի իշխանությունների՝ լավ գործընկերոջ իմիջ ձեռք բերելն էր մի շարք պետությունների աչքում, որոնց շահերից է բխում այդ արաձանգրությունները, բայց ոչ մեր: Կիրո Մանոյանը նաւե շեշտեց, որ արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ վերցնելը տարածաշրջանի կայունթյանը որեւէ կերպ չի վնասի: «Դա տարածաշրջանի կայունությանը ոչ մի ձեւով չի վնասի, պարզապես ցույց կտա, որ Հայաստանը իսկապես ինքնիշխան պետություն է, իր շահերով է առաջնորդվում: Ստորագրությունների վերացումը պարզապես կբխի Հայաստանի շահերից»:

Կիրո Մանոյանը նաեւ հստակեցրեց, որ ՀՅԴ-ն ոչ թե առհասարակ դեմ է, որ Հայաստանը շրջափակումից դուրս գա, այլ դեմ է արձանագրություններին, քանի որ դա պետք է արվի ինչ-որ բանի հաշվին: «Մենք այդ ինչ-որ բանին ենք դեմ»,- շեշտեց նա:

«Մտահոգիչ է նաեւ այն լիազորությունը, որ Թուրքիայի խորհրդարանը տվեց կառավարությանը այլ երկրներ զինված ուժեր ուղարկելու մասին: Ճիշտ է, օրակարգը Սիրիան էր, սակայն որոշումը վերաբերում է նաեւ Թուրքիային սահմանակից այլ երկրների: Դա նույնպես մեզ համար մտահոգիչ պետք է լինի, մենք էլ սահմանակից երկիր ենք, մանավանդ որ չեղան հստակեցումներ, թե ինչի մասին է խոսքը: Այնպես որ Հայաստանը պատճառներ ունի ստորագրությունները հետ վերցնելու համար։ Պարզ է, աշխարհը կընկալի, որ Թուրքիան էր մեղավոր այդ արձանագրությունները չվավերացնելու հարցում»:

Ադրբեջանը ոչ մի ռազմական քայլ չի ձեռնարկի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված, եթե իհարկե Ալիեւը խելքը չի կորցրել, ասաց Կիրո Մանոյանը: «ճիշտ է, ինչ-որ սպառնալիքներ հնչում են, բայց հուլիսից կա պայմանավորվածություն, որ օդանավակայանը պետք է բացվի, Ադրբեջանը եւ Թուրքիան այսօր փորձում են Արբեջան-Հունագրիա գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը բարդել Հայաստանի վրա՝ այն կապելով օդանավակայանի հետ»,- ասաց նա՝ շեշտելով, որ օդանավակայանը նորմալ կաշխատի, Ադրբեջանն էլ ոչինչ չի կարող անել: Նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում եւ հերթական սպառնալիքների շարքից է, թե Թուրքիան կարող է փակել օդային սահմանը: Իսկ թե ինչու է ձգձգվում Ստեփանակերտի օդանավակայնի առաջին թռիքը,ապա Կիրո Մանոյանը եւս հակված է մտածել, որ զուտ տեխնիկական պատճառներով: Նրա խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայնի բացումը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը նպաստող ազդակ է:

Ինչ վերաբերում է Վրաստանում կայացած ընտրություններին, Կիրո Մանոյանը հույս հայտնեց, որ Վրաստանի նոր իշխանությունները կկարողանան կարգավորել Ջավախքի խնդիրները:

«Հատկանշական է, որ Վրաստանի անկախացումից ի վեր իշխանափոխությունը տեղի ունեցավ խաղաղ, սովորական ընթացակարգով: Մեր համար կարեւոր է այս նոր իշխանությունների նախընտրական շրջանի իրենց բավական զուսպ ելույթները Ջավախքի մասին, պիտի ասել, որ ավելի դրական հույս ներշնչելու հիմք կար, քան գործող նախագահի քաղաքականության մեջ»,- ասաց նա:

Ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերից, միայն մեկը նշեց, այն որ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ քրեական գործը երկրի միջազգային հեղինակության վրա վատ է ազդում:

Տպել Տպել