«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը հասել է Հալեպի օդանավակայան

Այսօր առավոտյան` ժամը 11:15-ին, Հայաստանից Սիրիա ուղարկվեց առաջին մարդասիրական օգնությունը: Բեռը կազմում էր 14 տոննա. յուրաքանչյուրը 10 կիլոգրամ տարողությամբ` 1.4 հազար տուփ սնունդ:

Համաձայն թուրքական ԶԼՄ-ների տարածած լուրերի՝ Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 15-ի առավոտյան ստիպել են հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել Էրզրում քաղաքի օդանավակայանում: Այս լուրը հայտնվել է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես այս մասին են հայտնում BBC-ն, Reuters-ը, Washington Post-ը, Russia Today-ը և այլ լրատվամիջոցներ, այն տարածվել է նաեւ մեր ԶԼՄ-ներում:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ դա եղել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատվիրած ինքանթիռը, որի մեջ կա 14 տոննա պարենամթերք եւ դեղորայք եւ որ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք չի կատարել, այն եղել է պլանային:

«Բավականին երկարատեւ բանակցություններից հետո հաջոցվել է «Էյր Արմենիա» օդանավային ընկերության բեռնատար ինքիաթիռով ժամը 11:15-ին իրականացնել Երեւան-էրզրում-Հալեպ չվերթ: Նախապես պայմանավորվածություն է եղել թուրքական կողմի հետ, որ թռիչքուղին հենց այդպես էլ պետք է անցնի:

Հասկանալի է, որ պատերազմական գոտի է ինքնաթիռը գնալու, ուստի թուրքական կողմը ցանկանում էր վստահ լինել, որ իր օդային գոտով ընդամենը հումանիտար բեռ է անցնում»,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը:

Նաեւ նշեց, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 40 տոննա պարենամթերք եւ դեղորայք է հավաքել, օգնությունը շարունակակն բնույթ է կրելու:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ պատգամավոր եւ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Հովհաննիսյանը հաստատեց Թուրքիայում հայկական ինքնաթիռի պլանային վայրէջքը: Ըստ նրա` թուրքական կողմը նախապայման էր առաջադրել, որ ինքնաթիռի բեռը պետք է ստուգվի: «Սիրիահայերին ուղարկվող մարդասիրական օգնության վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության մասին տեղեկատվությունը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղադրել էր իր կայքում: Իսկ թուրքական մամուլի հայտարարությունները Թուրքիայի կառավարության պաշտոնական տեսակետը չեն: Դա նրանց օդային տարածքում հայտնված պատահական ինքնաթիռ չէր, կար պայմանավորվածություն, ըստ որի` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիայի հայ համայնքին: Իսկ այն, ինչ գրում են լրատվամիջոցները, իրենց խնդիրն է»:

** Սիրիա մարդասիրական օգնություն հասցնող հայկական օդանավն այսօր Էրզրումի օդանավակայանում, թուրքական կողմի զննությունից հետո, երեկոյան՝ Երեւանի ժամանակով 18:20-ին, շուրանակել է թռիչքը Հալեպի ուղղությամբ։

Սա Հայաստանից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն էր՝ 15 տոննա սննդամթերք։ Հենց այս պահին Երեւանում, «Օգնիր եղբորդ« նախաձեռնության շրջանակում, պատրաստվում է օգնության հաջորդ խմբաքանակը։ Սիրիայի ժողովրդին, ներառյալ՝ հայ համայնքին օգնություն հասցնելու գործին միանում են նորանոր մարդիկ։

Քիչ առաջ նաեւ տեղեկացանք, որ ինքնաթիռը Հալեպում վայէջք է կատարել 20.30-ի սահմաններում. ակնկալվում է, որ այն այսօր էլ բեռնաթափվելու է ու վերադառնալու է Հայաստան։

Տպել Տպել