«Այո և ոչ». Եթե սահմանադրությունն անցնի, ապա սկզբում ուժի մեջ կմտնեն միայն մարդու իրավունքներին առնչվող բաժինները

FotorCreatedԱյսօր «Այո և ոչ» հեռուստանախագծի 19-րդ օրն է. հարավային ուղղությունը գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նախագիծը եղանակային վատ պայմանների հետևանքով անցկացվում է փակ տարածքում, որտեղ «ոչ»-ի կողմնակիցներին միացել է եղվարդցիներից մեկը: Քարոզարշավը սկսվեց նրա հարցից. «Եթե բրդեցիք գնաց սահմանադրությունը, երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու»:

Հարցին պատասխանեց «այո»-ի կողմնակից, Հայ Յեղափոխական Դաշնակցությու խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և նշեց, որ սահմանադրության այն դրույթները, որոնք վերաբերում են պետության հիմնասյուներին՝ սահմանադրական կարգի հիմունքներին, մասնավորապես մարդու իրավունքների բաժիններին, ուժի մեջ են մտնելու հրապարակումից անմիջապես հետո:

«Այսինքն, եթե դեկտեմբերի 6-ին անցնի նոր սահմանադրությունը ու հրապարակվի, հաջորդ օրից այս բաժինները ուժի մեջ են մտնում: Ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա ուժի մեջ է մտնելու 2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ նախագահին վերաբերող դրույթները՝ 2018թ-ին գործող նախագահի լիազորությունների դադարեցումից հետո: 2017թ-ի մայիսից ընտրված խորհրդարանը իրականացնելու է այն լիազորությունները, որոնք չեն հակասում գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորություններին մինչև 2018թ-ը»,- բացատրեց նա:

Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո մինչև 2018թ-ը նախագահն է կազմելու կառավարությունը և նշանակելու վարչապետին, որը 11 ամիս անց պետք է հրաժարական տա:

«Դեպի նոր սահմանադրություն անցումը պետք է լինի կանոնակարգված, ոչ թե ցնցումային»,- ասաց նա։

Հանրաքվեի մասին օրենքով արգելվում է գործող Նախագահի ու ԱԺ նախագահի ժամկետի կրճատում ու լիազորությունների դադարեցում: Հենց այս պահից եթե անցում լիներ պետական կառավարական արգելանք կունենանք:

Հարցին, թե նախագահը կարող է առաջադրվել 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավոր, Արծվիկ Մինասյանը բացառեց:

tert.am

Տպել Տպել