Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել

FotorCreatedՈր օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել
«Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ճանապարհ. կա՛մ պետք է ջուրը, որ իր հունով հոսում է դեպի Կուր, պոմպակայաններով մղի և տրամադրի իր ժողովրդին, ոչ մեկը իրեն չի խանգարում, կա՛մ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ այդ ջուրը միասին օգտագործելու համար: Բայց Ադրբեջանի իշխանությունները, փոխանակ իրենց ժողովրդի կարիքները բավարարեն, քողարկվում են ԵԽԽՎ բանաձևերի տակ: Պետք է Ադրբեջանի հասարակությունը տեղյակ լինի, որ ջուր չունենալու մեղքը Ադրբեջանի իշխանութուններինն է»:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նրա հավաստմամբ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևն իրականում ոչ մի ազդեցություն չի ունենա խնդրի վրա, և ոչ էլ Արցախի ժողովրդի կամ իշխանությունների տրամադրությունների վրա: «Այն օրը, որ օրը համագործակցության եզրեր գտնվեն, դա արժեզրկված բանաձև է լինելու ԵԽԽՎ կողմից ընդունված»,- նշեց ԼՂՀ վարչապետը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հետ կապված քննադատություններին՝ Ա. Աղաբեկյանն ասաց. «Ովքեր, որ մտածում են իշխանություն լինելը կվարկաբեկի Դաշնակցությանը, կարծում եմ՝ չարաչար սխալվում են: Իշխանությունը պետք է դիտարկել որպես պատվաբեր բեռ»:

Նրա դիտարկմամբ՝ Դաշնակցությունը խորհրդարանում լինելու խնդիր երբևէ չի ունեցել. «ՀՅԴ գործունեության թիվ մեկ սկզբունքներից է՝ ընկերոջս ընկեր մոտեցումը, Փառք Աստծո, դաշնակցականների ընկերների ընկերները շատ-շատ հազարներ են»:

1in.am

ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի

FotorCreatedԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձեւին:

Փոխվարչապետը գրել է. «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:

Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002 թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

aparaj.am

26/01/2016

Տպել Տպել