Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»

FotorCreatedՍեպտեմբերի 2-ին Ուրուգվայում մեկնարկելու է «Լեռնային Ղարաբաղի ֆորումը»՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 25-ամյակին:

Ուրուգվայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ֆորումը միավորելու է սոցիալական ակտիվիստների, գիտնականների եւ օրենսդիրների, որպեսզի նպաստեն Ուրուգվայի դիրքորոշմանը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ֆորումին մասնակցելու են սենատորներ եւ պատգամավորներ, պատմաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, նաեւ Միացյալ Նահանգներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

2015թ. հունվարի 4-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը եւ նրա ինքնորոշման իրավունքը:

Տպել Տպել