Ռուբեն Հովսեփյանի կենսագրությունը

%d5%bc%d6%82%d5%a2%d5%a5%d5%b6Ծնվել է 1939թ. մայիսի 5ին՝ Երևանում, մահացել է 2016թ. հոկտեմբերի 27-ին:
Գրող-արձակագիր, կինոդրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ:
1956-ին ավարտել է Հոկտեմբերյան (այժմ Արմավիր) քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1956-1957-ին աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում:
1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։
1962-1964 -ին, որպես երկրաբան, աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում:
1965-66 -ին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի եւ գրականության բաժնի վարիչը: 1966-69-ին եղել է «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը:
1970-74-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը:
1974-75-ին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում:
1975-76-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր:
1976-79-ին աշխատել է «Եթերում է Երեւանը» թերթի խմբագրությունում:
1980-1981-ին աշխատել է « Սովետական գրականություն» ամսագրում, որպես գեղարվեստական գրականության բաժնի վարիչ:
1981-1982-ին եղել է« Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ եւ պոեզիա) խմբագրության վարիչը:
1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը:
1988-1989 թվականերին գրողների միության քարտուղարն էր:
1989 թվականից մինչ մահը եղել է «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիրը։
2007-2011թվականներին եղել է ՀՅԴ Բյուրոյի «Դրօշակ» պաշտոնաթերթի ավագ խմբագիրը:
1990 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը:
Նույն թվականին ընտրվել է ՀՅԴ Հայաստանի կենտրոնական կոմիտեի անդամ, եղել է ԿԿ-ի ներկայացուցիչը (1990-1992):
1992 թվականին, ՀՅԴ 25-րդ Ընդհանուր ժողովի կողմից, ընտրվել եւ մինչեւ 1995 թվականը եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ:
1998-2006թթ. եղել է «Համազգային» կրթամշակութային միության կենտրոնական վարչության անդամ:
2000-2007թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ եւ 3-րդ գումարման պատգամավոր: Որպես պատգամավոր մաս է կազմել ԱԺ ՀՅԴ խմբակցությանը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր: Այս ԲՈՒՀ-ում դասավանդել է մինչեւ կյանքից հեռանալը:

Ռուբեն Հովսեփյանը հեղինակել է հետեւյալ գրքերը, որոնցից մի քանիսի հիման վրա նկարահանվել են նաեւ ֆիլմեր. «Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկարը 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկարը 1983), «Կարուսելի կանաչ ձին», 1978, «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980, «Ես ձեր հիշողությունն եմ», 2003, «Ծիրանի ծառերի տակ», 2007, «Նռները», «Որդան կարմիր» 2016 թ.:
1980թվականին արժանացել է ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի:

Ռուբեն Հովսեփյանի սցենարների հիման վրա նկարահանվել են նաեւ «Ապրիլ» (1973), <Խնձորի այգին (1985) (ըստ Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության), <Վարդապետի լռությունը>(սցենարը գրվել է համատեղ) կինոնկարները:

2009 թվականին Ռուբեն Հովսեփյանի պիեսի հիման վրա «Համազգային» թատրոնում բեմադրվել է «Կարմեն կամ չինական պարիսպ» ներկայացումը:

Թարգմանել եւ առանձին գրքերով հրատարակել է Լև Տոլստոյի, Գաբրիել Գարսիա Մարկեսի մի շարք ստեղծագործությունները:

2009 թ. ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
2014 թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի
Կոչման:
2016թ. ԼՂՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Տպել Տպել