Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանդիպումները մարզի բնակչության հետ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կատարում մարզում: Հոկտեմբերի 3-ին նա այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Համայնքների ղեկավարները բնակիչներին նախապես տեղեկացրել էին ընդունելության մասին: Ընդունվել էին դիմումները, կատարվել ուսումնասիրություններ եւ ըստ այդմ՝ բնակիչները եկել էին հանդիպման:

Ապարանի տարածաշրջանի համայնքների բնակիչների ընդունելությունը կայացավ Ապարանի քաղաքապետարանում: Այստեղ ընդունելությանը մասնակցեց 42 քաղաքացի, իսկ Արագածի տարածաշրջանի հանդիպումը՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում, ուր մարզպետի հետ հանդիպման էին եկել 51 քաղաքացիներ: Գրեթե բոլորի հարցադրումները հիմնականում սոցիալական բնույթ ունեին: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ բնակարանային, առողջական խնդիրների եւ անձնական այլ բնույթի հարցերով:

Ուսումնասիրելով ներկայացված դիմումները, ծանոթանալով դիմումատուների խնդիրներին, մարզպետը զրուցեց նրանց հետ, անհրաժեշտ խորհուրդներ եւ պարզաբանումներ կատարեց եւ հնարավորինս աջակցեց: ԸՆդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 92 քաղաքացի:
Քաղաքացիների ընդունելությանը ներկա համայնքների ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց առավել լրջորեն եւ համակողմանի մոտենալ քաղաքացիների խնդիրներին, լավ ուսումնասիրել նրանց սոցիալ-տնտեսական պայմանները եւ նպաստել, որպեսզի տրամադրվող դրամական միջոցներից օգտվեն առավել կարիքավորներն ու խոցելի խմբերը:

Հոկտեմբերի 4-ին մարզպետն այցելեց Թալինի տարածաշրջան: Թալինի քաղաքապետարանում կայացավ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին տարածաշրջանի բոլոր համայնքների բնակիչները:

Մինչ ընդունելությունը սկսելը, Աշոտ Սիմոնյանը հանդիպեց համայնքների ղեկավարների հետ եւ կարեւորեց այն հանգամանքը, որ բնակիչների հետ անհրաժեշտ է աշխատել առանց նախապայմանների, յուրաքանչյուր բնակչի հանդեպ ունենալ անկողմնակալ եւ առավելագույն հոգածություն:

Նկատի ունենալով, որ ընդունելությանը քաղաքացիները առավելապես ներկայացնում են դրամական աջակցություն ստանալու դիմումներ, մարզպետի հանձնարարությամբ համայնքների ղեկավարները նախապատրաստական աշխատանք էին տարել եւ ընդունելության էին ներկայացվել ամենակարիքավոր ընտանիքները:

Ընդունելությանը, մասնակցեցին 77 քաղաքացիներ, ովքեր ստացան դրամական աջակցություն: Միաժամանակ նրանց կողմից բարձրացվեցին առողջապահական, անձնական բնույթի այլ հարցեր, որոնց լուծման համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:

Տպել Տպել