ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովում «շահագրգիռ քննարկում է եղել եւ ճշտել ենք մեր անելիքները»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ու ՀՅԴ ՀԳՄի ներկայացուցիչ ու ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

«Փակ ժողովները չեն նշանակում փակ որոշումներ»,- այսօր հրավիրած ասուլիսում հունիսի 5-8-ը Լոռիում տեղի ունեցած ՀՅԴ Հայաստանի կառույցի 17-րդ Գերագույն ժողովի աշխատանքների եւ ընդունված որոշումների մասին մանրամասներ են ներկայացրել ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Ավելի քան 100 հարց է հնչել, եւ Արմեն Ռուստամյանի կարծիքով, Դաշնակցության ժողովների նկատմամբ մամուլի հետաքրքրությունը, նաեւ այն տեղեկությունները, թե՝ լարվածություն եւ պառակտում կա, պայմանավորված է եղել հենց հարցերի առատությամբ, որոնք քննարկման նյութ են դարձել։
«Շահագրգիռ քննարկում է եղել եւ ճշտել ենք մեր անելիքները»,- ասաց Արմեն Ռուստամյանն՝ ավելացնելով, որ խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության հավաքած քիչ քվեների հարցը մեկնաբանվել է ե՛ւ սուբյեկտիվ, ե՛ւ օբյեկտիվ պատճառներով։

Դաշնակցությունը մասնակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական առաջիկա ընտրություններին։ Նախագահականին ՀՅԴ-ն հակված է հանդես գալ սեփական թեկնածուով։ Երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու գաղափարից Դաշնակցությունը չի հրաժարվում եւ կարող է քննարկել միասնական ընդդիմադիր թեկնածուի հարցը՝ եթե հայտարարվի, որ սահմանադրական փոփոխությամբ պետք է անցում կատարել խորհրդարանական կառավարմանը, եւ երկրորդ՝ լայն լիազորություններով պետք է օժտել ընդդիմությանը՝ հատկապես ավելացնելով վերահսկողական գործառույթները։

ՀՅԴ ՀԳՄ նոր կազմը

Ասուլիսում հրապարակվել է նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը: Նախկին 9-ի փոխարեն հիմա ՀԳՄ անդամները 11-ն են:

ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմնի անդամներն են Արմեն Ռուստամյանը, Միքայել Մանուկյանը, Հրաչյա Թադեւոսյանը, Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը, Արծվիկ Մինասյանը, Ռոմիկ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Հովիկ Թադեւոսյանը, Վարդան Ալեքսանյանը եւ Արտաշես Նիկոյանը:

ՀԳՄ նախկին կազմից նորում չեն ընդգրկվել Սիմոն Սիմոնյանը, Թաթուլ Հարությունյանը, Արա Նռանյանը եւ Հայրապետ Բաբայանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է վերընտրվել Արմեն Ռուստամյանը, իսկ Արսեն Համբարձումյանը եւ Աղվան Վարդանյանը, որոնք լինելու են Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ:

«ՀՅԴ ԳՄ-ում փոխներկայացուցչի պաշտոնը նորամուծություն չէ»,- ասուլիսում ասել է ՀՅԴ ԳՄ նորընտիր փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Նա տեղեկացրել է, որ ՀԳՄ կազմում 6 նոր անդամ է ընդգրկվել, նրանցից 5-ը երբևէ ԳՄ անդամ չի եղել։

Գերագույն ժողովի մյուս առանձնահատկությունն, ըստ Համբարձումյանի, այն էր, որ Հայաստանի Գերագույն ժողովին ին մասնակցել են ՀՅԴ արտերկրի կառույցների ներկայացուցիչները խորհրդակցական ձայնի իրավունքով։

Փոխներկայացուցիչը լրագրողներին կոչ է արել ըմբռնումով մոտենալ ՀՅԴ-ի փակ ժողովներին։ «Դաշնակցության ժողովների ժամանակ նախօրոք մշակված որոշումները չէ, որ դակվում են։ Այդ որոշումները ծնվում են հենց ժողովների ընթացքում քննարկումների արդյունքում։ Հետեւաբար բաց դռների պայմաններում ժողովների անցկացումը որոշակի կաշկանդումներ կարող է ստեղծել որոշումների կայացման առումով։ Ժողովների փակ անցկացումը նպատակ ունի բացառելու ժողովներում հնչող տեսակետների շահարկումն ընթացքում եւ դրանով իսկ ժողովներն ուղղորդելու ցանկություն»,-ասել է Արսեն Համբարձումյանը։

ՀՅԴ-ն միակամ է, ինչպես միշտ

Դեռ դեպք չի եղել, որ ժողովից առաջ ինչ ստահոդ լուրեր ասես չտարածվեն` իբր ՀՅԴ-ում պառակտվածություն, լարվածություն կա։ Սրանք այդպես էլ չարդարացան, որովհետեւ ՀՅԴ-ն իսկապես ժողովրդավարական կառույց է. մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ վերընտրված Արմեն Ռուստամյանը։

Նա հատուկ ընդգծեց, որ ժողովն ընթացել է անկաշկանդ մթնոլորտում, քննարկվել են 100-ից ավելի հարցեր, այդ թվում` պետության սոցիալ-տնտեսական խնդիրները, ահագնացող արտագաղթը, աղքատությունը, արտաքին պարտքը եւ մենաշնորհները։

Անդրադառնալով այն շահարկումներին, թե ՀՅԴ ժողովները փակ են ընթանում, Արմեն Ռուստամյանը պարզաբանեց, որ ՀՅԴ ժողովներում նախապես որոշումները չեն կազմվում, դրանք ստեղծվում են ժողովականների քննարկումների արդյունքում: «Ոչ մի ընտանիք չի ցանկանա կամ թույլ չի տա իր ընտանեկան որոշումներին մասնակից դառնան հարեւանները»,- ասաց Արմեն Ռուստամյանը եւ հավելեց, որ ճշտվել են ՀՅԴ անելիքները։

ՀՅԴ հիմնական նպատակը ամբողջական իշխանափոխությունն է

Դաշնակցությունը վերահաստատում է քաղաքական այն ուղեգիծը, որով առաջնորդվել է վերջին շրջանում եւ իր հիմնական նպատակը համարում է ամբողջական իշխանափոխությունը՝ ասաց Արմեն Ռուստամյանը:

Ժողովը լսել է ՀԳՄ նախորդ կազմի երկամյա գործունեության հաշվետվությունը, քննարկել է առկա քաղաքական իրավիճակը, դրա եւ առաջիկա անելինքների մասին հայտարարություն է ընդունել եւ ընտրել է Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմ: 11 հոգանոց կազմում 5-ը նախորդ կազմի ներկայացուցիչներն են:

Ռուստամյանին հարց տրվեց` վերջերս լրատվամիջոցներում շատ էր գրվում, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցության ներսում հակասություններ են առաջացել, քանի որ դժգոհություններ կան ընտրություններին ՀՅԴ գրանցած արդյունքներից, միգուցե այդ պատճառո՞վ է կիսով չափ փոխվել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի կազմը: Ռուստամյանն պատասխանեց, որ Գերագույն ժողովում բավականին սուր ու համակողմանի քննարկում է եղել ընտրություններում ՀՅԴ գրանցած արդյունքների կապակցությամբ, եւ առաջին հերթին Գերագույն մարմինը գոչ չէ այդ արդյունքներից ու բացատրել է, թե ինչու են այդպիսի արդյունքներ գրանցվել:

«Ասել ենք` կան օբյեկտիվ պատճառներ այս ամենի հետ կապված, կան սուբյեկտիվ պատճառներ: Ժողովը վերլուծել եւ տեսել է, որ օբյեկտիվ պատճառներն իսկապես օբյեկտիվ են եղել, եւ որ կազմն էլ լիներ Գերագույն մարմնի, թերեւս մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, նույն արդյունքը կարող էր արձանագրվել, որովհետեւ անազնիվ, անարդար պայքար է եղել: Եթե մենք որպես քաղաքական ուժ պայքարել ենք մեր ռեսուրսով, դիմացինը պայքարել է ողջ պետական ռեսուրսով», – ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանն նաեւ ասաց, որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններին մտադիր է հանդես գալ սեփական թեկնածուով, բայց վերջնական որոշում առայժմ չի կայացրել եւ այն վերապահվել է հատուկ այս նպատակով գումարվելիք արտակարգ Գերագույն ժողովին:

Արմեն Ռուստամյանի խոսքով ՝ որեւէ հարց, որը վերաբերում է Դաշնակցությանը Գերագույն ժողովի եռօրյա քննարկումներից դուրս չի մնացել: Քննարկումների շրջանակց դուրս չի մնացել նաեւ որեւէ հարց, որը վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ներքին ու արտաքին խնդիրներին: Մի խոսքով՝ երեք օրերի ընթացքում դաշնակցականները թեժ քննարկումներ են ունեցել ու կարողացել են հանգել ամբողջական գնատականների: Գնահատականներ են տրվել թե՛ ՀԳՄ նախորդ կազմի երկամյա գործունեությանը, թե՝ երկրում առկա իրավիճակին:

«Մեր գնահատականը շատ հստակ է. Հայաստանի իշխանություններն իրենց վարած ներքին ու արտաքին քաղաքականության առումով ամբողջությմաբ ձախողել են: Բոլոր ոլորտներում մենք արձանագրել ենք մտահոգիչ զարգացումներ ու հետընթաց»:

Այս գնահատականը Դաշնակցությանն ամրագրել է նաեւ 17-րդ Գերագույն ժողովից հետո ընդունած հայտարարության մեջ՝ վերահասատատելով իշխանափոխության համար պայքարի քաղաքական ուղեգիծը: Իշխանափոխության գաղափարի տարածման մեջ է Դաշնակցությունը տեսնում իր հետադա գործունեությունը, նաեւ դրա հետէ կապում նախորդ շրջանի իր հիմնական թերացումը:

«Մենք նաեւ փաստել ենք, որ այս գաղափարը լայնորեն հնարավոր չի եղել տարածել ու հասցնել յուրաքանչյուր քաղաքացում: Մենք սա փաստել ենք որպես մեր հիմնական թերացում»:

Դաշնակցությունը առաջիկայում փորձելու է այս գաղափարի տարածման հարցում ավելի ակտիվ ու հետեեւաղական լինել եւ դրա շուրջ համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը:
Կուսկացությունը երկու հիմնական գաղափար է առաջ քաշում: Առաջինը անցումն է խորհրդարանական համակարգին, երկրորդը՝ ընդդիմությանը իշխանությանը վերահսկելու լիազորությունների ամրագրում:

ՀՅԴ-ն չի բացառում միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը

Դաշնակցությունը հնարավոր է համարում, որ 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով:

«Մեզ համար ինքնանպատակ չէ ընդհանրապես առաջադրվելը, սեփական թեկնածուով մասնակցելը. մեզ անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մրցակցային դաշտ ստեղծենք մեր խնդիրը լուծելու համար: Որպես հիմնական ուղեգծային խնդիր` մենք մեր օրակարգում դրել ենք ամբողջական իշխանափոխության հարցը, ուրեմն մենք կգնանք դրան նպաստող ցանկացած քայլի, որպեսզի դա օր առաջ իրականցվի», – ասուլիսում հայտարարեց Արմեն Ռուստամյանը, ում խոսքից նաեւ պարզ դարձավ, որ նշված հարցի կապակցությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջեւ առաջիկայում քննարկումներ են ընթանալու:
Ռուստամյանն ասաց, թե Դաշնակցությունը ամբողջական իշխանափոխության հնարավորություն այսօր տեսնում է:

«Եթե կարողանանք համախմբել ընդդիմադիր զանգվածը, որն այսօր գոյություն ունի, իսկապես այս նախագահական ընտրությունները կարող են հենց մեր համար առաջին լուրջ խթանը եւ հնարվորություն ընձեռել ամբողջական իշխանափոխության հասնելու համար», – ասաց Ռուստամյանը` հավելելով, թե միասնական թեկնածուի հարցի կապակցությամբ Դաշնակցության դիրքորոշումը վերջնականապես կհստակեցվի առաջիկայում կայանալիք կուսակցության Հայաստանի գերագույն արտահերթ ժողովում, որը ենթադրաբար կգումարվի ընդդիմադիր այլ ուժերի հետ քննարկումներից հետո:

Անդրադառնալով միասնական թեկնածուի անձին` Ռուստամյանն ասաց, որ անձը երկրորդական նշանակություն ունի, ավելի կարեւոր է, որ այդ թեկնածուն հրապարակավ մեջտեղ բերի հետեւյալն երկու թեզերը. – «Հրաժարվել նախագահական այս համակարգից, որը պատճառ է հանդիսացել քաղաքական, տնտեսական եւ այլ մոնոպոլիաների ամրապնդմանը, անցնել խորհրդարանական համակարգին, որը թույլ կտա ապակենտրոնացնել իշխանությունը եւ հակակշռման, զսպման ժամանակակից մեխանիզմներ ներդնել երկրի քաղաքական կյանքի մեջ: Երկրորդ կարեւոր հարցը` ընդդիմությանը վերապահել իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու հստակ լծակներ»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է միասնական թեկնածուն լինի Միասնական շտաբի կուսակցությունների կողմից, Ռուստամյանը պատասխանեց, որ Միասնական շտաբն իր առաքելությունն ավարտել է, հիմա կա 50 տոկոսից ավելի ընտրազանգվածի առկայություն, եւ ցանկացած լուրջ քաղաքական ուժ պետք է կարողանա գտնել եզրեր` այդ դաշտը համախմբելու համար:
Միասնական թեկնածուն, ըստ Ռուստամյանի, պետք է հանդես գա երկու թեզով` հրաժարվել երկրի կառավաման այս համակարգից` անցում կատարելով խորհրդարանական համակարգի, եւ որ ընդդիմությանը վերապահվեն իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու հստակ լծակներ: «Եթե այս երկու կարեւոր գաղափարի շուրջ համախոհություն առաջանա, թեկնածու միշտ էլ կգտնվի»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը եւ ընդգծեց, որ թեկնածուն կարող է լինել ո՛չ ՀՅԴ-ից, ո՛չ ՀԱԿ-ից, ո՛չ էլ ԲՀԿ-ից, այլ մի երրորդ անձ՝ ով լավ գիտի երկիրը, մեր խնդիրներ եւ նախագահ է լինելու` խնդիրները լուծելու համար:

Միասնական թեկնածուի հավանական անուններ Ռուստամյանը չնշեց` ընդգծելով, որ անունները երկրորդական են, կարեւորը վերոնշյալ երկու խնդիրների շուրջ համախմբվելն է: Վերջում նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ն նախագահի թեկնածուի ներուժ ունի, այսօր էլ թեկնածուի պակաս չունի, բայց կարեւորում են իշխանափոխության հասնելու ամենաարդյունավետ միջոցը:

Տպել Տպել