Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հանրության ներկայացրած գրքերը

«Ռուս-հայկական համագործակցության» (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի) լոգոն

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում, ռուսալեզու ընթերցողներին է ներկայացվել “Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները` 1918-1920թթ-ին” գիրքը: Գրքի հեղինակը ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանն է:

“Զգույշ, պատմական փաստեր են” ձեռնարկի շրջանակում եւ “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպությանն (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) ու “Կովկասագետների գիտական ընկերության” նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել էր քննարկում գրքում տեղ գտած անհերքելի փաստերի ու մեր օրերում դրանց կարեւորության շուրջ:

Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.)» գրքի շնորհանդեսը:

Գիրքը առաջին համապարփակ գիտական ​​վերլուծությունն է Հայաստանի Հանրապետության և բոլշևիկյան հեղափոխությունից հետո ձևավորված Ռուսաստանի պետական անձանց`Անտոն Դենիկինի, ծովակալ Ալեքսանդր Կոլչակի, Վլադիմիր Լենինի, հարաբերությունների մասին:

Միջոցառմանը ելույթ ունեցան Կովկասագետների գիտական միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի տնօրեն) Յուրի Նավոյանը, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մոսկվայում Իտալական գրականության օրերի շրջանակում ներկայացվել է “Գիրք Մուշից” վեպը

Մոսկվայում Իտալական գրականության օրերի շրջանակում, նոյեմբերի 30-ին ներկայացվել է արմատներով հայ Անտոնինա Արսենյանի իտալերենով հրատարակված “Գիրք Մուշից” վեպի ռուսերեն թարգմանությունը:

Գիրքը հայկական ամենամեծ ձեռագրի` “Մշո ճառընտիրի” փրկության պատմությունն է:

Հրատարակությունն իրականացվել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) և Մոսկվայում իտալական մշակույթի ինստիտուտի համատեղ ջանքերով` «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» և Bibliotheca Italica մատենաշարերի շրջանակում:

“Երբ կարդացինք այս գիրքը, նկատեցինք, որ այն իսկական գանձ է: Պարզվում է, որ անգամ ահավոր քսաներորդ դարից հետո, ուր Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության նման մղձավանջեր տեղի ունեցան, դեռ կարելի է պոեզիա և արվեստ ստեղծել: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ մարդու սրտում ինչ-որ բան կա, որը օգնում է մշտապես մարդ մնալուն: Կարծում եմ, որ ռուսաստանցիների համար շատ կարևոր է այս գրքի ընթերցումը”,- ասաց Մոսկվայում Իտալիայի դեսպանության խորհրդական, Իտալական մշակույթի ինստիտուտի տնօրեն Ադրիանո Դել Աստան։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել Տպել