Գիտաժողով՝ ԵՊՀ-ում

Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողովը` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրման 90-ամյակին:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ են ներկայացվելու Առաջին Հանրապետության տարիներին ձեւավորված գրական-մշակութային կյանքի եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ, անդրադարձ է լինելու գիտության եւ կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին, այդ թվում՝ ձեւավորվող հանրակրթական համակարգին, բարձրագույն կրթական օջախների կազմակերպմանը եւ դրանց կրթական գործունեությանը:

Տպել Տպել