Հայկական թանգարանների մայիսյան օրը

«Թանգարանային գիշերներ» անունը ստացած միջազգային նախաձեռնության շրջանակներում հայաստանյան ցուցասրահներից շատերում այս անգամ Հայաստանի Առաջին Հանրապետությունն է ու պետականության կերտումը։

Այսօրվան հատուկ պատրաստվել էին անկախության կերտման գործում մեծագույն դեր ունեցած կուսակցության՝ մի քանի տարի առաջ Փարիզից Հայրենիք տեղափոխված թանգարանում։ Հայության ազատագրական պայքարը վավերագրող ցուցանմուշներից այս անգամ առանձնացված էին միայն Հայաստանի Հանրապետությանը նվիրված արժեքները։

Տպել Տպել