Մոսկվայում հայ համայնքը նշել է ուսանողի տոնը

Յուրա
«Տատյանայի օրը» իբրև ուսանողի տոն Ռուսաստանում նշվում է 1755 թ. հունվարի 25-ից, երբ Ելիզավետա Պետրովնա Թագուհին հրամանագիր ստորագրեց Մոսկվայի համալսարանի հիմնադրման վերաբերյալ:

2013 թ. հունվարի 24-ին Մոսկվայի Gayane’s ռեստորանում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Ռուսաստանի ուսանողության օրվան:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը մասնակցում էին Մոսկվայի քսաներեք համալսարանների երիտասարդական կազմակերպությունների հարյուր ուսանողներ, ռուսաստանյան քաղաքական, պետական և արվեստի գործիչներ:

Հանդիսավոր ընդունելությունը բացեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշեց, որ այս տոնը ունի հոգևոր խորը արմատներ և այսօրվա երեկոն խորհրդանշում է մեր ժողովուրդների միասնականությունը: «Այսօր մենք երիտասարդությանը հրավիրել ենք այս տոնը ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ միասին նշելու համար, – ասաց Նավոյանը:Յուրա 1 Հայաստանի և Ռուսաստանի ապագան շատ բանով պայմանավորված է ձեր գիտելիքներով և ձգտումներով: Դրա համար էլ մեր բոլոր գործընկերների անունից ուզում եմ ասել. Հայաստանն ու Ռուսաստանը ձեր կարիքն ունեն, սպասում են ձեզ, դու’ք պետք է ապահովեք մեր երկրների առաջընթացը»: Ավարտելով իր ելույթը, Նավոյանը ուսանողությանը կոչ արեց համագործակցել ներկա խմբակցությունները ներկայացնող կուսակցությունների հետ:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և ՌԴ Պետական Դումայի համանուն խմբակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին երիտասարդությանը կոչ արեց ավելի արդյունավետորեն օգտագործել ժամանակակից հասարակության հնարավորությունները: «Երբ մենք ցավում ենք ռուս կամ հայ ժողովուրդների պատմության այս կամ այն տխուր պահերի համար, մենք պետք է խոստովանենք, որ դրանում կա նաև նրանց մեղքը, ովքեր չեն կարողացել ժամանակին կազմակերպվել, – նշեց ՌԼԴԿ խմբակցության ղեկավարը: – Երբեմն մենք երկար տատանվում ենք, բայց հետո արդեն ուշ է լինում: Դուք պետք է ձեզ պետական գործընթացի մասնակիցը զգաք: Դուք պետք է ակտիվ լինեք: Ով ոչինչ չի անում, ոչ մի բանի չի հասնում»:

Ժիրինովսկին նշեց, որ ներկայումս Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ փլուզվում են տարբեր երկրների միջև եղած դաշինքները, նոր միություն է բյուրեղանում Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի միջև: «Մենք գտնվում ենք միևնույն ռիսկային գոտում, մեզ պատմական ճակատագիրն է կապում», նշեց Ժիրինովսկին:

Նա ընդգծեց իր կուսակցության և Ռուսաստանի հայ համայնքի բազմամյա բարեկամությունը և հույս հայտնեց, որ հայ երիտասարդությունը ակտիվություն կցուցաբերի` դառնալով ընտրական գործընթացների մասնակիցը:

«Մոսկվայի հայ երիտասարդների ընկերակցության» նախագահ Անդրանիկ Հովսեփյանը գտնում է, որ հայ ուսանողությունը ակտիվ կեցվածք ունի և ճիշտ ընթացքի մեջ է: «Իզուր չեն ասել, եթե ուզում եք տեսնել ազգի ապագան, ապա նայեք երիտասարդությանը: Մեք ձգտում ենք ամեն ինչ անել, որ մի աստիճան բարձր լինենք կրթական, մշակութային և բարոյական ոլորտներում: Կործում եմ, որ մենք ճիշտ ընթացքի ենք հետևում», ասաց Հովսեփյանը:

ՌԴ Պետական Դումայի Մշակույթի կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Բալբերովը հայ ուսանողությանը բոլոր բարի ցանկությունների իրականացում մաղթեց: «Ես եղել եմ Ղարաբաղում և ինձ զարմացրել է այն սերը, որը երիտասարդությունը ունի դեպի իր հողը, – ասաց ՌԴ Պետական Դումայի պատգամավորը: – Ես զարմացել եմ, թե ինչպես են նրանք նոր կյանք կառուցում: Մենք երիտասարդների հետ զբոսնել ենք մինչև առավոտ, այնտեղ բացարձակ անվտանգ է: Ես ցանկանում եմ, որ Ռուսաստանում էլ այդպիսի մթնոլորտ լինի»:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Իվան Սուխարևը նույնպես կիսվեց Լեռնային Ղարաբաղ ունեցած իր այցելության տպավորություններով: Նրա կարծիքով, մարդիկ այնտեղ հոգնել են պատերազմից և ցանկանում են խաղաղ ապրել: Պատգամավորը համարում է, որ «այն կողմի ուժերի» միջամտությունը և ԼՂՀ վրա ճնշման փորձերը անթույլատրելի են: Նա ուսանողներին հաջողություն և խաղաղ երկինք մաղթեց:

«Արդար Ռուսաստան» կուսակցության միջազգային քարտուղար, Ռուսաստանի պետական Առևտրա-տնտեսագիտական համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Բորիս Գուսելետովը ներկայացնում էր և քաղաքական կուսակցությունը և գիտական հասարակայնությունը: Նա շնորհավորեց հայ երիտասարդներին և պատմեց հայ գործընկերների հետ տարիների բարեկամական հարաբերությունների մասին:

Հայ ուսանողներին լավ տրամադրություն, ուսման մեջ և անձնական կյանքում հաջողություններ մաղթեցին նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Կոնստանտին Սուբբոտինը, Վադիմ Դենգինը, Ռոման Խուդյակովը և Միխայիլ Դեգտյարևը:
Մոսկվայի տարբեր համալսարանների հայկական ուսանողական միությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հանդիսավոր ընդունելության կազմակերպիչներին և մասնակցեցին հյուրասիրությանը:

Իրենց կատարումներով երեկոն զարդարեցին «Ձայն» և «Ջազ պարկինգ» փառատոնների մասնակից, երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, «Նոր ալիք» և «Ջազ պարկինգ» նախագծերի մասնակից, երգիչ Music Hayk-ը, «Մոտվիենկո» պրոդյուսերական կենտրոնի երգչուհի Լիզաբեթը և ուրիշներ:

Ելենա Խրուստալևա
«Արգումենտի ի ֆակտի»
28-հունվարի, 2013 թ.

Տպել Տպել