Սումկայիթի Զոհերու Յիշատակին Նուիրուած Հոգեհանգիստ Եւ Բողոքի Ցոյց Աթէնքի Մէջ Ատրպէյճանի Դիւանագիտական Ներկայացուցչութեան Առջեւ

25 տարիներ առաջ Սումկայիթ քաղաքին մէջ ազերիական ամբոխի վայրագութեանց զոհ գացած անմեղ հայերու յիշատակը ոգեկոչուեցաւ երէկ, Չորեքշաբթի 27 Փետրուարին, Աթէնքի արուարձաններէն Նէա Զմիռնիի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանին առջեւ։athens-sumgait-hokehankisd-1
ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի եւ ՌԱԿ Հայ Իրաւանց Խորհուրդի համակազմակերպումով՝ հոգեհանգստեան արարողութիւն տեղի ունեցաւ կէսօրուայ ժամը 4ին, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ Խորէն եպս. Տողրամաճեանի եւ մասնակցութեամբ Խորէն աբղ. Առաքելեանի, հայ կաթողիկէ ժողովրդապետ Տ. Ռափայէլ քհնյ. Շէֆիքեանի, Ֆիքսի հոգեւոր հովիւ Տ. Նարեկ քհն. Շահինեանի ու Գոքինիոյ շրջանի հոգեւոր հովիւ Տ. Պարէտ քհնյ. Խաչերեանի։

Ներկայ էր Յունաստանի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գագիկ Ղալաչեան, ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվէլ Ռամազեան եւ դեսպանութեան լրիւ անձնակազմը ։athens-sumgait-hokehankisd3

Ներկայ էին Յունահայոց Ազգային Վարչութեան ատենապետն ու անդամները, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն ու անդամները, Ռ.Ա.Կ.ի Շրջանային Վարչութեան, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Յունաստանի մասնաճիւղի, Հայ Կապոյտ Խաչի, Համազգայինի եւ Հ.Մ.Ը.Մ.ի Շրջանային Վարչութիւնները, Յունահայ Առեւտրա-արդիւնաբերական պալատի, «Արարատ» մշակութային միութեան, ինչպէս եւ Հ.Յ.Դ. կոմիտէներու եւ Հ.Յ.Դ. Երիտասարդական ու Պատանեկան Միութեան խումբերու անդամները եւ հայրենակիցներու թիւ մը:
sumgait-selanig6
Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի կողմէ ընկ. Դաւիթ Պետրոսեան կարճ անդրադարձ մը ունեցաւ Սումկայիթի մէջ տեղի ունեցած եղելութիւններու մասին եւ պարզեց շարունակուող ազերիական յարձակողապաշտ մօտեցումները։

Օրուայ պատգամը փոխանցեց Յունաստանի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Գագիկ Ղալաչեան (խօսքը կարդալ առանձին)։

Ազերիական եղեռնագործ յարձակման հայ զոհերու յիշատակին դափնեպսակներ զետեղեցին՝ յունահայ գաղութի անունով պրն. Խորէն Ոսկերիչեան եւ Յունաստանի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Գագիկ Ղալաչեան։

Ձեռնարկը փակուեցաւ՝ Հայաստանի եւ Արցախի ոգերգներով։

ԸՆԿ. ԴԱՒԻԹ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԽՕՍՔԸ

25 տարիներ անցած են Փետրուարի այն օրերէն, երբ ահաւոր եղեռնագործութիւն մը կատարուեցաւ Ատրպէյճանական քաղաք Սումկայիթի մէջ: Ազերիական ամբոխը՝ լեցուած հակահայ զգացումներով, յարձակեցաւ ու կոտորեց հայ անմեղ բնակչութիւնը:

Պատմութեան սեւ ու անմոռանալի այս էջը «Սումկայիթի փոկրոմ» անունով լսելի դարձաւ ամբողջ աշխարհին մէջ: Այդ օրէն ի վեր հայ եւ ատրպէյճանեան յարաբերութիւնները արեան եւ մահուան ամբողջ ճամբայ մը կտրած են։ Բուն կռուախնձորը՝ Արցախն է, որ իրողապէս ազատագրուած եւ իր անկախ Հանրապետութիւնը հաստատած երկիր է։

Ատրպէյճանի հայատեաց, վայրենի քաղաքականութիւնը ցեղասպանական վայրագութեամբ իր երեսը ցոյց տուաւ մի քանի առիթներով: Ինքզինք քաղաքակիրթ ձեւացնող, սակայն էապէս յետամնաց ու յետադիմական այս երկրին կողմէ հալածանք ու ատելութիւն տեսած ենք: Դեռ թարմ է օրինակը Սաֆարովի պարագայի, երբ հայ սպայ Գուրգէն Մարգարեանը կացինով կը սպաննէր իր քնացած պահուն, ապա Ատրպէյճանի մենատէր Իլհամ Ալիւի ներման ու հիւանդագին պատիւներուն կ’արժանանար:

Յայտնի է թէ ցեղասպանական ոճիրի գնով հայկական իրաւունքները ոտնակոխելու քաղաքական մոլի կեցուածքները տակաւին կ’եռան Ատրպէյճանի մէջ:

Հայ ժողովուրդը Փետրուարի այս օրերուն կը սգայ եւ կ’ոգեկոչէ Սումկայիթի իր նահատակները, որոնք անլռելի վկաներն են հայաջնջումի շարունակուող վտանգին։

Մենք, յունահայերս, այսօր կ’ոգեկոչենք Սումկայիթի մէջ սպաննուած մեր հայրենակիցներու յիշատակը. Նոյնպէս Յունաստանի տարբեր քաղաքներու մեր եկեղեցիներէն ներս ոգեկոչումը կը կատարուի Սումկայիթի զոհերուն: Թեսաղոնիկէի, Գավալայի, Ալեքսանտրուպոլսոյ, Քսանթիի եւ Գոմոթինիի մէջ եւս հայութիւնը բողոքի իր արդար ձայնը կը միացնէ մեր բոլորին, որ պարտականութիւնը ունինք այսօր լսելի դարձնելու Ատրպէյճանի դեսպանատան առջեւ:

Ժամանակը եկած է, որ թրքամոլ յաւակնոտութեամբ կատղած Ատրպէյճանի պետութիւնը հասկնա՛յ թէ քաղաքակիրթ մարդկութեան արժէքներով եւ օրէնքներով՝ խստօրէն մերժելի են, օրէնքով արգիլուած են ու քրէական պատիժի արժանի են՝ այլամերժ յարձակողապաշտութիւնը եւ ցեղային ատելութիւնը։

Այս պիտի ըլլայ համայն հայութեան եւ արդար մարդկութեան պահանջքը Ատրպէյճանէն, մինչեւ որ ցեղասպանը խոնարհի՛ եւ ընդունի՛ հայկական իրաւունքն ու արդարութիւնը։

ՀՀ ԴԵՍՊԱՆ ՊՐՆ. ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉԵԱՆԻ ԽՕՍՔԸ

Այսօր արդէն քառորդ դար է մեզ բաժանում 1988 թուականի Փետրուարից:

Տարին նահանջ էր, եւ այդ տարուայ ցրտաշունչ Փետրուարի 27ից 29ը աշխարհին ոչինչ չասող ադրբեջանական Սումկայիթ քաղաքում արձանագրուեց մարդակային խղճի ի սպառ նահանջն ու վայրագութեան սահմռկեցուցիչ դժոխային խրախճանքը: Քսաներորդ դարում, երբ միջազգային հանրութիւնն օրնիբուն ճգնում էր խաղաղ ու արժանապտիւ գոյակցութեան համընդհանուր նորմեր մշակել եւ համամարդկային իրաւունքներն ամրագրել, Կասպից ծովի ափին ազերի խուժանը կացինն էր սրում: Արիւն էր տենչում: Ի՞նչ իմանային Հայաստանում, Սփիւռքում եւ Արցախում պատմական հողի վերադարձն այդքան փափաքող հայերը, որ ազգերի ինքնորոշման անկապտելի սկզբունքին խարսխուած իրենց խաղաղ, արդար եւ օրինական պահանջը սահմանից անդին բնակուող անմեղ հայերի հալածանքների, խոշտանգումների եւ մահուան պատճառ է դառնալու:

Պաշտօնապէս 32, իրականում հարիւրից աւելի գազանաբար սպաննուած, հրոյ ճարակ դարձած կամ խեղուած հայերի անմեղ արեամբ գրուեց Խորհրդային Միութեան նորագոյն պատմութեան ամէնախաւար էջը՝ «Սումկայիթեան ջարդ» վերտառութեամբ: Հայատեացութեան կայծից բռնկուած վայրագութիւնը վառորդի տակառի պէս գլորուեց «կրակի երկիր» Ադրբեջանով եւ Սումկայիթին յաջորդեցին Պաքուի, Շամխորի, Կիրովաբադի ու Մարաղայի ջարդերը: Էթնիկ զտումներից մազապուրծ եղած շուրջ 400.000 հայեր ապաստան գտան մայր Հայաստանում:

Մեղանչե՞լ էին արդեօք հայերը, որ արժանացան խորհրդային իրականութեան համար աննախադէպ վայրագ ու բիրտ նման վերաբերմունքի: Հայաթափուած Նախիջեւանի օրինակով Արցախեան հողից ի սպառ բնաջնջման վտանգը կանխազգալով՝ ընդամէնը համարձակուել էին բարձրաձայնել ապրելու իրենց իրաւունքը:

88ի Փետրուարը, սակայն, ոչ միայն նշանաւորուեց հայազգի անմեղ նահատակների հեղած արեամբ: Համայն հայութեան խաղաղ ցոյցերում խմորուող արդար պահանջատիրութիւնը 88ի Փետրուարին յորդեց Ղարաբաղեան շարժման յարաճուն հունով։ Շարժում, որ ազգային զարթօնքի եւ միաբանութեան բացառիկ պատմական վկայութիւններից է. «Արեւելից կողմանց» իր հողերում ապրելու իրաւունքը հայը վերանուաճեց Արցախեան հնգամեայ գոյամարտում մէկ բռունցք դարձած հայաստանցի, սփիւռքահայ եւ արցախցի հայորդաց զրկանքների, մաքառման, ցաւոք՝ նաեւ կեանքի գնով։

Այն ինչ 80ականների վերջին ազատամարտի նուիրեալները բաղձալի երազանքն էր, այսօր այլեւս իրողութիւն է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութեան համար միջազգային իրաւունքով սահմանուած յատկանիշներով կայացած երկիր է՝ անկախ, ժողովրդավար, իրաւական պետութիւն։ Սակայն առայժմ չի յաջողուել դրական հանգուցալուծման բերել հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացը։ Դեռ աւելին, միջազգային հանրութեան՝ նաւթային հեռանկարներով մշուշուած հայեացքի ներքոյ՝ Ատրպէյճանն ակնյայտ հայատեաց ու ռազմատենչ քաղաքականութիւն է վարում՝ պատերազմական բացայայտ իրողութիւնների խեղաթիւրման, շփման գծում հրադադարի պարբերական խախտման, կացնահարող մարդասպանի հերոսացման տմարդի դրսեւորումներով։ Այլեւս անհերքելի փաստ է, որ պարտաւորութիւնները երիցս խախտող եւ խոստումները դրժող բանակցողը չի կարող վստահելի գործընկեր լինել ոչ միայն իր անմիջական հարեւանների, այլ նաեւ միջազգային հանրութեան համար։

Այսօր Սումկայիթի եղեռնագործութեան զոհերի յիշատակը խնկարկելով՝ հպարտութեամբ պիտի արձանագրենք նաեւ Ղարաբաղեան շարժման 25աեակը։ Շարժում, որի նուիրեալների աննկուն ոգին չկոտրեց անգամ Դեկտեմբերեան աւերիչ երկրաշարժը, իսկ անհագուրդ թշնամու սանձազերծած պատերազմի բովում այն թրծուեց, էլ աւելի զօրացաւ ու դարձաւ անպարտելի։

Համախմբուածութեան նոյն ոգով եւ նոյն նուիրումով է, որ պէտք է ամէնքս ջանանք բաղձալի աւարտին հասցնել Մոնթէի, Մովսէսի, Թաթուլի, հերոսացած բոլոր հայորդիների սկսած հայրենանուէր գործը։ Մեր սրբազան պարտքն է՝ հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչմանը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով ու բարեկեցիկ ապրելու Արցախահայութեան իրաւունքը։

Յանուն մեր նախնեաց, յանուն Սումկայիթում մարտիրոսուած մեր ազգակիցների եւ գոյամարտում հերոսացած ազատամարտիկների յիշատակի։

Բողոքի ցոյց Աթէնքի մէջ Ատրպէյճանի հիւպատոսարանին առջեւ

athens-sumgai1Ազերիական յարձակողապաշտութեան դէմ բողոքելու նպատակով, հոգեհանգիստէն ետք ժողովուրդը հանրակառքերով փոխադրուեցաւ Աթէնքի կեդրոն, Վասիլիսիս Սոֆիաս կեդրոնական պողոտային վրայ գտնուող Ատրպէյճանի դիւանագիտական ներկայացուցչութեան առջեւ։

ՀՅԴ Երիտասարդական Միութեան անդամներու առաջնորդութեամբ եւ Եռագոյն դրօշակներով ձեռքին՝ ցուցարարները համախմբուեցան Վասիլիսիս Սոֆիաս պողոտայի վրայ, Ատրպէյճանի դիւանագիտական ներկայացուցչութեան շէնքին առջեւ, ուր արդէն շարուած էին ոստիկանական ուժերը։

athens-sumgai2Ցուցարարները մօտ ժամ մը կանգ առին շէնքի մուտքին առջեւ, մինչ բարձրախօսով պահանջատիրական լոզունգներ կը լսուէին, ուր կը դատապարտուէր Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը։ Երիտասարդները պարզած էին երկու մեծ պաստառներ, ուր անգլիատառ արձանագրուած էր «Ալիեւ դադրեցուր յարձակողապաշտութիւնը. Լեռնային Ղարաբաղը արդէն անկախ հանրապետութիւն է» եւ յունարէն՝ «Կասեցնել հայկական յուշարձաններու ոչնչացումը Ատրպէյճանի կողմէ»։ Ցոյցի կազմակերպիչ մարմինը յուշագիր մը պատրաստած էր, յունարէն լեզուով, որ ընթերցուեցաւ երիտասարդ ընկերներուն կողմէ, ապա յանձնուեցաւ դեսպանութեան պաշտօնէութեան։ Նոյն պահուն բարձրախօսով, ամփոփ գիծերու մէջ կը նկարագրուէր հայութեան դէմ բնաջնջման ատրպէյճանական քաղաքականութիւնը։

Ներկայ եղող հայրենակիցները լուզունգներ բացագանչեցին՝ յիշեցում կատարելով թէ՛ Ատրպէյճանի պետութեան, թէ՛ միջազգային հանրութեան, թէ հայութիւնը պահանջատէր կանգնած է իր արդար իրաւունքներու պաշտպանութեան գծով։

Υπόμνημα

athens-sumgai4Σαν σήμερα, τον Φεβρουάριο του 1988, Αζέροι υποκινούμενοι από την ηγεσία του Αζερμπαϊτζάν και υπό το αμήχανο ή και αδιάφορο βλέμμα των τότε σοβιετικών αρχών, εξαπέλυσαν οργανωμένη επίθεση εναντίον των Αρμενίων της πόλης Σουμκάιτ, με ξυλοδαρμούς, βιασμούς, βανδαλισμούς και σφαγές. Ανάλογες βιαιότητες ακολούθησαν στο Μπακού, στο Κιροβαμπάντ και άλλες πόλεις. Αποσκοπούσαν στην εκδίωξη των αρμενικών πληθυσμών από πόλεις του Αζερμπαϊτζάν και στον εκφοβισμό των Αρμενίων κατοίκων του Καραμπάγ, που διεκδικούσαν την απελευθέρωσή τους από το Αζερμπαϊτζάν.

Η εχθρική πολιτική της κυβέρνησης του Μπακού κατά των Αρμενίων που ζούσαν στο Αζερμπαϊτζάν και στις αρμενικές επαρχίες Καραμπάγ και Ναχιτσεβάν που υπάγονταν διοικητικά σ’αυτό, δεν ήταν μεμονωμένο φαινόμενο. Καθ’όλη τη διάρκεια των 70 ετών αζερικής κατοχής, στόχος ήταν ο αφανισμός του αρμενικού στοιχείου. Στην επαρχία του Ναχιτσεβάν το κατόρθωσε, αφού όχι απλώς δεν υπάρχει πλέον αρμενικό στοιχείο αλλά ισοπεδώθηκαν και πανάρχαια μνημεία αρχι-τεκτονικής κληρονομιάς, όπως το νεκροταφείο της Τζούλφα του 11ου αι. Τα γεγονότα του Σουμγκάιτ επιβεβαίωσαν για ακόμη μια φορά την πρόθεση του Αζερμπαϊτζάν, να ολοκληρώσει την εξόντωση των Αρμενίων, στα πρότυπα της γενοκτονίας των Αρμενίων από την Τουρκία. Ωστόσο, ο ηρωικός λαός του Καραμπάγ αντιστάθηκε, αγωνίστηκε και κατόρθωσε με θυσίες και αίμα να ανακτήσει την ανεξαρτησία του.

Στη θλιβερή σημερινή επέτειο, τιμούμε τη μνήμη των αθώων θυμάτων της αζερικής θηριωδίας. Ταυτόχρονα, ενώνοντας τη φωνή μας με αυτή του λαού και της κυβέρνησης της Αρμενίας και ολόκληρης της αρμενικής διασποράς, καταγγέλλουμε την προκλητική συμπεριφορά του Αζερμπαϊτζάν, που με κάθε ευκαιρία εκτοξεύει απειλές κατά της Αρμενίας και του Καραμπάγ.

Καταγγέλλουμε την επαίσχυντη ενέργεια να υποδέχεται στο Μπακού, με τιμές ήρωα, και να παρασημοφορεί τον εγκληματία Αζέρο υπολοχαγό Ραμίλ Σαφάροφ που έσφαξε τον συνάδελφό του Αρμένιο αξιωματικό Κουρκέν Μαρκαριάν, στη διάρκεια Νατοϊκών σεμιναρίων στη Βουδαπέστη.

Καταγγέλλουμε τις πολεμοχαρείς δηλώσεις και τη συστηματική διαστρέβλωση των ιστορικών γεγονότων από το Μπακού, όπου από στυγνός θύτης εμφανίζεται ως θύμα, για να εξαπατήσει τη διεθνή κοινότητα και να τη στρέψει εναντίον των δικαίων του λαού του Καραμπάγ.

Καταγγέλλουμε το Αζερμπαϊτζάν και τη διεφθαρμένη και αυταρχική ηγεσία του, που, με όπλο το πετρέλαιο, εξαγοράζει συνειδήσεις και εκβιάζει καταστάσεις.

Απαιτούμε από το Αζερμπαϊτζάν να συμπεριφερθεί επιτέλους ως υπεύθυνο μέλος της διεθνούς κοινότητας και να προσέλθει με ειλικρίνεια στο τραπέζι των διαπραγματεύσεων, ώστε να δοθεί ειρηνική, δίκαιη και οριστική λύση στο ζήτημα του Ναγκόρνο Καραμπάγ.

Καλούμε τη διεθνή κοινότητα, τις υπεύθυνες κυβερνήσεις αλλά και κάθε πολίτη που πιστεύει σε στοιχειώδεις αρχές και αξίες να μην «ζαλίζεται» από το άρωμα του πετρελαίου και να αγνοεί τις απειλές, τους εκβιασμούς, τις κατάφορες παραβιάσεις ανθρωπίνων δικαιωμάτων.

«ԱԶԱՏ ՕՐ»

Տպել Տպել