Ցույց՝ Ադրբեջանի դեսպանության առջև Սումգայիթյան ջարդերի 25-ամյակի առթիվ

Sumgait-Netherlands-1 ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբն այսօր՝ փետրվարի 27-ին ցույց անցկացրեց Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության առջև: Հոլանդիայի տարբեր քաղաքներից ժամանած վեց տասնյակի հասնող հայորդիներ ցուցապաստառներով և ցուցատախտակներով Հաագա էին հասել իրենց բողոքի ձայնը հասցնելու քաղաքակիրթ աշխարհի ականջին: Սումգայիթյան ջարդերը արյունահեղության սկիզբն էին Ղարաբաղյան հակամարտության մեջ, որոնք իրականացվեցին ազերի խուժանի կողմից: Ադրբեջանի դեսպանության առջև Հաագայի ոստիկանության կողմից հատկացված վայրում ցույցն սկսվեց հուժկու սուլուցներով: Դեսպանության դռներն ու պատուհանները ամուր փակված էին, որն իհարկե վկայում էր ներսում տիրող մեծ լարվածությունից: Ցուցարարների հզոր վանկարկումներից թնդում էր Ադրբեջանի դեսպանության շենքը: Հիմնական կոչերն էին՝ «Դադարեցրեք ֆաշիզմի քաղաքականությունը», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Արցախը ազատ է», «Մենք չենք մոռացել Սումգայիթը»:Sumgait-NetherlandsթՄեկուկես ժամ տևած ցույցի ընթացքում չդադարեցին ցուցարարների սուլոցներն ու կոչերը: Հավաքվածների առաջ ելույթ ունեցավ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ՝ Մասիս Աբրահամյանը: Նա մասնավորապես նշեց երեկ տեղի ունեցած ընդունելության մասին, որի ընթացքում Նիդեռլանդների խորհրդարանի Արտաքին Գործոց մշտական հանձնաժողովին հանձնվեց պահանջագիր՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես այս պահանջագրով հատուկ ուշադրություն է հայցվում Հոլանդիայի կառավարությունից Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ:

Ցույցն ավարտվեց հզոր վանկարկումներով և ազգային-հայրենասիրական երգով:

Տպել Տպել